logo

ՊԱՏԱՆԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏ ՀԱՅԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԲՈՒԼՂԱՐԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ

Հուլիսի 12-14-ին Բուլղարիայի Խասկովո քաղաքում անցկացվեց բադմինթոնի Bulgarian U13/u15 International (Haskovo) 2019 անվանումը կրող` միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որտեղ ՀՀ պատվիրակ Հայկ Աբրահամյանը Մ13 տարեկանների խմբի մրցաշարում պատանիների զուգախաղի մրցմանը, ընկերակցելով ռուսաստանցի Ալեքսեյ Իվանովի հետմ  9 զույգերի պայքարում զբաղեցրեց 3–րդ տեղն ու արժանացավ բրոնզե մեդալի: Աբրահամյան-Իվանով երկյակը վիճակահանության արդյունքներով պայքարը սկսեց միանգամից քառորդ եզրափակչից, որտեղ 2:0 (21:19, 22:20) հաշվով առավելության հասավ բուլղարական Ադրիան Սիմյոնով/ Վլադիմիր Շտերև զույգի նկտամամբ: Կիսաեզրափակչում հայ-ռուսական զույգը ուժերը չափեց բուլղարական մեկ այլ զույգի` ստուգատեսի ապագա հաղթող Խրիստո Յորդանով/Յորդան Յորդանով երկյակի հետ, ու լարված և դիտարժան պայքարից հետո 0:2 (23:25, 11:21) հաշվով զիջելուց հետո զբաղեցրեց 3 –րդ հորիզոնականը: Մ 13 խմբի պատանիների մենախաղում հաղթողի կոչումը վիճարկեցին Հայաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի 20 բադմինթոնիստ: Այստեղ Հայկ Աբրահամյանը չկարողացավ հաղթահարել ենթախմբային մրցաշարի արգելքը: Մ 13 խմբի պատանիների մենախաղում Գերմանիայի, Հունաստանի ,Եգիպտոսի, Բուլղարիայի, Ռումինիայի 17 բադմիթոնիստուհիների մրցապայքարին մասնակցեց երևանցի Լուսինե Սմբատյանն,ով Dենթախմբի մրցաշարում 3 բուլղարուհիներ հետ պայքարում 2 հաղթանակ տարավ ու 1 պարտություն կրեց, ենթախմբում գրավեց 2 -րդ տեղն ու իրավունք ստացավ պայքարը շարունակելու փլեյ- օֆֆում: Այստեղ էլ 10 ուժեղագույնների մրցավեճում Լուսինեն վիճակահանությամբ պայքարը սկսեց միանգամից քառորդ եզրափակչից և 0:2 (7:21, 13:21 հաշվով տանուլ տալով ստուգատեսի ապագա հաղթող ռումինուհի Լաուրա Կոնստանտինին, զբաղեցրեց բավական պատվաբեր 5–րդ հորիզոնականը: Լուսինեն աղջիկների զուգախաղում էլ ընկերակցելով հունաստանցի Մարիա Կասպիին,7 զույգերի պայքարում ևս 5–րդ տեղը գրավեց: Խառը զուգախաղղում 13 զույգերի պայքարում հայաստանյան Լուսինե Սմբատյան/Հայկ Աբրահամյան զույգը 1/8-րդ փուլում 0:2 (20:22, 15:21) հաշվով զիջեց ապագա արծաթե մեդալակիր Վասիլենա Բանյալիևա/ Գեորգի Ռուպցով զույգին և ստիպված եղավ բավարարվել 9-րդ տեղով: Խասկովոյում նույն ժամկետներում զուգահեռաբար ընթացավ նաև Bulgarian U17 International մրցաշարը: Այստեղ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 7-ը Լեհաստանի Գնիեզնո քաղաքում անցկացվելիք մինչև 17 տարեկանների բադմինթոնի 2019թ Եվրոպայի թիմային–անհատական առաջնությունը` 2019 European U17 Championships-ը նախատրաստվող պատանիների մենախաղի 2018-2019թթ ՀՀ չեմպիոն Արման Վարդանյանի, աղջիկների 2018թ ՀՀ չեմպիոնուհի, 2019թ փոխչեմպիոնուհի Գայանե Մամաջանյանի և մենախաղի և զուգախաղի 2019թ ՀՀ փոխչեմպիոն Էրիկ Կրբաշյանի ելույթները բավական համեստ էին: Պատանիների մենախաղում ՀՀ գործող չեմպիոն, 15-ամյա Արման Վարդանյանը 50 բադմինթոնիստների մրցապայքարում 1/16–րդ փուլում գերլարված և անզիջում պայքարում 1:2 (21:15, 11:21,15:21) հաշվով զիջեց անգլիացի Դանիել Մքմիլլանին և դուրս մնաց հետագա մրցապայքարից: Բուլղարական ստուգատեսում անհաջող էր նաև Էրիկ Կրբաշյանի ելույթը: Պատանիների և խառը զուգախաղում էլ Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց գեթ մի հաղթանակ տոնել:
Աղջիկներ մենախաղում Գայանե Մամաջանյանը 44 բադմինթոնստուհիների մրցավեճում դիտարժան ու լարված պայքարում 1/32 –րդ փուլում 0:2 (20:22, 20:22) տանուլ տվեց բուլղարուհի Մոնիկա Վալչևային ու նույնպես դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Նկատենք, որ ՀՀ պատվիրակները Բուլղարիա էին մեկնել ու այնտեղ հանդես եկան մարզիչ Աննա Նազարյանի ղեկավարությամբ:

Պատրաստեց ` Արամ Ուգուջյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան