logo

Ֆեդերացիայի նախագահ

Աշոտ Սերյոժայի Աղաբաբյան

Ծնվել է 1952թ. նոյեմբերի 8-ին Երևանում:
1970-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1978թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1974թ. Երևանի մետաքսի կոմբինատում աշխատել է հանգուցակապող, 1974-1977թթ.՝ փականագործ:
1977-1978թթ. եղել է Երևանի տրիկոտաժի կոմբինատի տնտեսագետ, ապա՝ ճարտարագետ, 1979թ.` «Հայուղևորտրանս»-ի ավագ տնտեսագետ: 1979-1980թթ. եղել է Երքաղսովետի գործկոմի առևտրի վարչության թիվ 3 սննդառի խանութի վարիչ, 1980-1983թթ.` Երևանի թիվ 6 սննդառի խանութի վարիչի տեղակալ, 1983-1992թթ.` Երևանի թիվ 4 սննդառի խանութի վարիչ:
1988թ. մասնակցել է «Անկախության բանակ» ռազմահայրենասիրական կազմակերպության մարտական գործողություններին (Երասխավան, Նուբարաշեն, Նոյեմբերյան, Լաչին և այլն), եղել է ռազմական խորհրդի անդամ, շտաբի պետ: 1990թ. ընտրվել է Երևանի Մաշտոցի շրջխորհրդի պատգամավոր:
1993-1999թթ. եղել է «Հրազդան» մարզահամալիրի գլխավոր տնօրեն, 1999 թվականից` «Հրազդան մարզահամալիր Վ.Ձ.» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ: 2002թ. ընտրվել է Երևանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:
2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 48 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 33 ընտրատարածք): 19.06.2007-11.07.2007թթ.` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2007-06.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 33 ընտրատարածքից:
2014 թ. դեկտեմբերի 25-ին Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա հ/կ-ում կայացած ընդհանուր ժողովում Աշոտ Աղաբաբյանն ընտրվել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ:

Պարգևատրվել է «Մարտական ծառայության» (1996թ.), «Վազգեն Սարգսյան» (2006թ.), «Մարշալ Բաղրամյան» (2007թ., ՊՆ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ.) մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.):

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Սևակ Լևոնի Մանուկյան

Ծնվել է 1968թ. հունիսի 21-ին Շիրակի մարզի Ամասիա գյուղում: 1986-1988թ.թ. ծառայել է Խորհրդային բանակում: 1992թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1992-1993թ.թ. աշխատել է «Սիսուան» ՍՊԸ-ում որպես լրատվական-վերլուծական բաժնի պատասխանատու: 1993-1994թ.թ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի լրատվական կենտրոնում: 1994թ.-ին նշանակվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո քարտուղար: 1994-1996թ.թ. ղեկավարել է ՀՀ Կենտրոնական բանկի լրատվական կենտրոնը: 1996թ.-ին նշանակվել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի «Ֆինանսներ և բանկեր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր: 1997-1998թ.թ.-ին աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ: 1998թ.-ին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության քարտուղարության պետը, ապա` նախարարության աշխատակազմի ղեկավարը: 1998-2000-ին աշխատել է «Դար-21» հեռուստաընկերությունում որպես գլխավոր խմբագիր: 2000-2001թ.թ.-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետը: 2001-2003թ.թ.-ին աշխատել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ում որպես լրատվական բաժնի պետ: 2002-2004թ.թ.-ին եղել է «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի նախագահը, 2002-2005թ.թ.-ին` «Հայկական ֆուտբոլ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: 2005-2006թ.թ.-ին ղեկավարել է ՀՀ աշխատանքի պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնը: 2008-2009թ.թ.-ին աշխատել է «Ռոքարմ» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն տնօրեն: 2009-2010թ.թ.-ին եղել է ՀՀ սփյուռքի նախարարության Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետը: 2010-2014թ.թ.-ին աշխատել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում: 2014թ.-ից աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում: 2014-ի դեկտեմբերի 25-ին ընտրվել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի փոխնախագահ:

Ամուսնացած է, ունի որդի և երկու դուստր:
Հրաչյա Գուրգենի Պողոսյան

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 9–ն Երևանում: 1987թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: 1972թ. պարապել է բադմինթոն մարզաձևով: ԽՍՀՄ առաջնությունների մասնակից է, Հայաստանի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ԽՍՀՄ սպորտի վարպետի թեկնածու: 1980թ. աշխատում է Երևանի քաղաքապետարանին կից թենիսի օլիմպիական հերթափոխի մանակապատանեկան մարզադպրոցում, որպես բադմինթոնի մարզիչ: 1993թ. ընտրվել է Հայաստանի ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ, պատրաստել է Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակիցներ, միջազգային մրցաշարերի հաղթողներ, Հ.Հ. առաջնությունների չեմպիոններ և մրցանակակիրներ, ինչպես նաև սպորտի վարպետներ: 2002թ.-2014թ.՝ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ: 2014թ. դեկտեմբերի 25-ից՝ գործադիր տնօրեն:
Հեռախոս (աշխ.) 56-64-59
բջջ. 091–71–87-63
E-mail-armbadfeder@yahoo.com
Ֆաքս-56–65–08

Կասսաբյան Բուզանդ Հովհաննեսի

Ծնվել է 1941թ. հունվարի 12-ին Բուլղարիայի Խասկովո քաղաքում: 1970թ. ավարտել է Պլովդիվի բժշկական ինստիտուտը, իսկ 1977թ. Սոֆիայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1959–1989թ.  մասնակցել է Բուլղարիայի ազգային յոթ սպարտակիադաների` թենիս, բասկետբոլ և բադմինթոն մարզաձևերից` դառնալով Բուլղարիայի բազմակի չեմպիոն: Բազմաթիվ մրցաշարերի հաղթող է: Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի կողմից արժանացել է հատուկ պարգևի` 12 անգամ աշխարհի առաջնություններին մասնակցելու համար( սկսած 1977թ.): 1988թ. բադմինթոնի եվրոպական միության գործադիր բյուրոյի անդամ, 2000թ. բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի խորհրդի անդամ, վերընտրվել է 2005թ.: Բ.Կասսաբյանը 1992թ. Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահն է, 1993թ. Բադմինթոնի Բալկանյան ասոցիացիայի նախագահը: 2001թ. ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում: Խասկովո քաղաքի պատվավոր քաղաքացի է (2001թ.): Կասաբյանը պարգևատրվել է Բուլղարիայի կառավարական պարգևով`ՙ Սթառա Փլանինա՚ մեդալով: 2000թ. Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահն  է:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան