logo

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՀՀ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՄԻՆՍԿԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ 2-ՐԴ ԽԱՂԵՐԻ ԽՄԲԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ

Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանալու են Եվրոպայի մարզական 2-րդ խաղերը: Եվրոպայի օլիմպիական 2 -րդ խաղերը, որին 50 երկրի 4082 մարզիկներ մեդալների 200 հավաքածու են խաղարկելու 15 մարզաձևերի մրցումներում:
Խաղերի ծրագրով բադմինթոնի մրցաշարը Մինսկում ընթանալու է հունիսի 24-30-ը:
Կանանց մենախաղի մրցաշարի 32 ուժեղագույնների մրցապայքարին բարձր անհատական վարկանիշի շնորհիվ արժանացել է նաև 23 –ամյա երևանցի Լիլիթ Պողոսյանը:
Կանանց բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ Լիլիթ Պողոսյանը 2017թ. սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում Centre of excellence մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով:
Եվրոպայի օլիմպիական 2 –րդ խաղերի ծրագրով բադմինթոնի կանանց մենախաղի մրցումներին մասնակցող 32 բադմինթոնիստուհիները վիճակահանությամբ բաժանվել են 8 խմբերի, յուրաքանչյուրում` 4-ական մարզուհի: Լիլիթն ընդգրկվել է A խմբում, ուր նրա մրցակիցներն են 18-ամյա Վլադա Գինգան (Մոլդովա), 29-ամյա Քսենյա Պոլիկարպովա (Իսրայել), և 25-ամյա դանիացի բազմափորձ Լինե Կյարսֆելդը:
Նկատենք, որ հունիսի 11-ի դրությամբ համաշխարհային դասակարգման ` WBF-ի Պոլիկարխովան` 52, Պողոսյանը` 222-րդ, իսկ Գինգան էլ` 262-րդ հորիզոնականը: Իսկ ահա եվրոպական դասակարգման BEC-ին ցուցակում պատկերն այսպիսին է Պոլիկարպովան ընթանում է 13-րդ,Պողոսյանը`81 -րդ, Կյարսֆելդը`93-րդ, Գինգան՝ 116-րդ տեղում:
Հաջորդ փուլ են անցնում յուրաքանչյուր խմբում 1-2 –րդ տեղերը գրավող բադմինթոնիստուհիները:
Ինչպես հայտնեց Լիլիթ Պողոսյանն իր մրցակիցներից ամենատիտղոսակիրը` 25-ամյա դանիացի Լինե Կյարսֆելդն է, ով ստուգատեսի ամենատիտղոսaկիր մասնակիցներից մեկն է: Նա Բաքվում կայացած 2015 թ. Եվրոպական 1-ին խաղերի կանանց մենախաղի չեմպիոնուհի է, Եվրոպայի թիմային առաջնությունների և խառը զուգախաղի եռակի չեմպիոնուհի, կանանց մենախաղի 2016թ. և 2018 թ. Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր է:
Իսրայելը ներկայացնող 29-ամյա Քսենայա Պոլիկարպովան ևս շատ փորձառու է: Նա մինչև 2017թ. հանդես է եկել ՌԴ-ի դրոշի ներքո ու կանանց 2010 թ. Եվրոպայի թիմային առաջնության, և 2011թ., 2013թ. և 2015թ. խառը զույգերի Եվրոպայի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր է, երիտասարդների զուգախաղի 2009թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
ՀՀ բազմակի չեմպիոնուհին տեղեկացրեց նաև, որ ոտքի վնասվածքը դեռևս անհանգստացնում է իրեն, ու  դեռ չի կարողանում լիարժեք մարզվել, սակայն ամեն դեպքում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, ջանք չի խնայի պատվով քննություն բռնել իր կարիերայի՝ առայժմ ամենանշանակալի մրցաշարում:
Լիլիթը հայտնեց, որ Մինսկ մեկնելու է հունիսի 21-ին:

Պատրաստեց` Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան