ՀԱՅ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏԸ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ ԱՐԺԱՆԱՑԱՎ Serbian U17 International - NOVI SAD 2019 ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Մայիսի 9-11-ը Երևանում կայացած բադմինթոնի 2019թ. ՀՀ պատանեկան առաջնության արդյունքներով ընտրված 4 առաջատար պատանի բադմինթոնիստները բադմինթոնի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի ու մարզիչ Աննա Նազարյանի ղեկավարությամբ հունիսի 13-16-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում մասնակցեցին Serbian Youth International միջազգային մրցաշարին:
Այստեղ զուգահեռաբար 2 մրցում անցկացվեց:
Պատանիների մենախաղի 2018-2019 թթ. ՀՀ չեմպիոն Արման Վարդանյանը ելույթ ունեցավ Մ17 մրցաշարում՝ Serbian U17 International - NOVI SAD 2019, իսկ 2019 թ. մենախաղի և զուգախաղի ՀՀ չեմպիոնուհի Էլեն Տիրատուրյանը` մինչև 15 տարեկանների, իսկ Լուսինե Սմբատյանն ու Հայկ Աբրահամյանն էլ հանդես եկան մինչև 13 տարեկանների խմբի մրցաշարում` U9, 11, 13, 15 Serbian Youth International - NOVI SAD 2019 մրցաշարում:
Մրցաշարի մասնակից հայազգի բադմինթոնիստներից առավել հաջող հանդես եկավ Մ 17 մրցաշարի մասնակից` 16-ամյա ռուսասատանցի Արթուր Մանուկյանը: Նա, պատանիների զուգախաղում ընկերակցելով իր համերկրացի Ալեքսանդր Գրիգորենկոյին, արժանացավ բրոնզե մեդալի: 32 զույգերի մրցապայքարում Մանուկյան/ Գրիգորենկո զույգը 3 անընդմեջ հաղթանակից հետո կիսաեզրափակչում 10:21, 9:21 հաշվով պարտվեց ստուգատեսի ապագա արծաթե մեդալակիր Թուրքիայի Նուրալահ Սարաչ/ Հասան Գյունբազ զույգին:
Մենախաղում պատանիների ՀՀ չեմպիոն 15-ամյա Արման Վարդանյանը 1/32-րդ փուլում 6:21,11:21 հաշվով տանուլ տվեց Սլովենիան ներկայացնող Նիկ Զուբանչիչին և դուրս մնաց հետագա մրցապայաքարից: 16-ամյա ռուսասատանցի Արթուր Մանուկյանը ավստրացի Էմիլ Դանթլերին 21:16, 21:14 հաշվով հաղթելուց հետո 1/16-րդ փուլում 19:21,19:21 հաշվով զիջեց ֆրանսիացի Էնոգաթ Ռոյին:
Խառը զուգախաղում Մուրադյանը իր համերկրացի Ելիզավետա Բարանովայի հետ չկարողացավ հաղթահարել 1/16-րդ փուլի արգելքը:
Հայաստանի պատվիրակներից առավել հաջողը Մ13 պատանիների զուգախաղում սերբ բադմինթոնիսի Վանյա Կովաչին ընկերակցությամբ ելույթ ունեցած Հայկ Աբրահամյանն էր: 18 զույգերի մրցավեճին մասնակցած Աբրահամյան/Կովաչ երկյակը վիճակահանության արդյունքներով պայքարը սկսելով 1/8-րդ փուլից 18:21,21:8,21:19 հաշվով առավելության հասավ խորվաթական Նիկո Շումիչ/Դավոր Մակիվիչ զույգի նկատմամբ: Քառորդ եզրափակիչ հայ-սերբական երկյակը 15:21,8:21 հաշվով պարտվեց ստուագտեսի ապագա հաղթող ռումինական Վլադ Դեհելեան/Լուկա Պանդել զույգին ու զբաղեցրեց պատվաբեր 5 –րդ հորիզոնականը:
Հայկը մենախաղի խմբային մրցաշարում էլ մեկ հաղթանակ տոնեց 15: 8,15:12 հաշվով Սլովակիայի ներկայացուցիչ Լուկաշ Վիբոչի նկատմամբ,բայց հետո զիջեց ուկրաինացի Ալեքսանդր Չիրունին, և 16 ուժեղագույնների պայքարին մասնակցելու իրավունք չստացավ:
Մ13 աղջիկների մրցաշարին մասնակցած Լուսինե Սմբատյանը և Մ15 տարեկան աղջիկների մրցապայքարում հանդես եկած Էլեն Տիրատուրյանը խմբային մրցաշարում անհաջող հանդես եկան, և 2-ական պարտություն կրեցին:
Ու թեև ՀՀ պատանի բադմինթոնսիստներին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել, սակայն ամեն դեպքում նման կարգի ստուգատեսում ելույթ ունենալը օգտակար ու կարևոր էր միջազգային մրցափորձի ձեռք բերման առումով:
Նկատենք, որ 2019 European U17 Championships` մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կայանալու է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 7-ը Լեհաստանի Գնիեզնո քաղաքում:
Բացի այդ հուլիսին Երևանում տարածաշրջանի լավագույն պատանի բադմինթոնիստներին միավորող ծրագրերից մեկի ` «Regional Project»-ի շրջանակում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի լավագույն պատանի բադմինթոնիստները: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Բադմինթոն Եվրոպայի»` Badminton Europe-ի աջակցությամբ և մեծ արձագանք է գտել բադմինթոնի սիրահարների շրջանում:
Մինչ այս ծրագրին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մինչև 15 տարեկան մարզիկները:
Պատրասատեց` Արամ Ուգուջյանը: |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |