logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԻ 5 ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՍԵՐԲԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՆ

Մայիսի 9-11-ը Երևանի «Կիլիկիա» մարզապալատում ընթացավ պատանիների և աղջիկների բադմինթոնի 2019 թ. Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երևանի, Վանաձորի և Իջևանի շուրջ 100 մարզիկներ: Նրանք հաղթողի կոչումը վիճարկեցին աղջիկների և պատանիների մենախաղում և զուգախաղում: Ուրախալի է նշել, որ երևանցի բադմինթոնիստներին արժանի մրցակցություն ցույց տվեցին հատկապես Վանաձորի պատվիրակները, ինչը վկայում է մարզերում բադմինթոնի զարգացման և տարվող աշխատանքների արդյունավետության մասին:
Եռօրյա հետաքրքիր ու գրավիչ պայքարից հետո առաջնության մրցանակակիրներ դարձան`
Աղջիկների մենախաղ.
1. Էլեն Տիրատուրյան
2. Գայանե Մամաջանյան
3. Մանե Ստեփանյան
Պատանիների մենախաղ.
1. Արման Վարդանյան
2. Էրիկ Կրբաշյան
3. Դավիթ Սարիբեկյան
Աղջիկների զուգախաղ.
1. Էլեն Տիրատուրյան/ Մանե Ստեփանյան
2. Սվետա Բոյաջյան/ Գայանե Մամաջանյան
3. Անահիտ Պողոսյան/ Էմմա Անտինյան
Պատանիների զուգախաղ.
1. Արման Վարդանյան/ Գոռ Գրիգորյան
2. Էրիկ Կրբաշյան/ Դավիթ Սարիբեկյան
3. Գեղամ Հունանյան/ Սարգիս Մխիթարյան

Եթե պատանիների մենախաղում Արման Վարդանյանին հաջողվեց կրկնել 2018թ –ի իր հաջողությունն ու 2-րդ տարին անընդմեջ դառնալ ՀՀ չեմպիոն, ապա աղջիկների մենախաղում Գայանե Մամաջանյանին այս անգամ չհաջողվեց պահպանել չեմպիոնուհու իր տիղոսը: Նա եզրափակրում զիջեց Էլեն Տիրատուրյանին, ով լավագույնը ճանաչվեց նաև աղջիկների զուգախաղում՝ ընկերակցելով Մանե Ստեփանյանին:
Զուգախաղում ևս 2018 թ. առաջնության համեմատ չեմպիոնները փոխվեցին:
Առաջնության ավարտից հետո, ամփոփելով ստուգատեսի արդյունքները, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը նշեց, որ առաջնությունում գրացված արդյունքներից հիմնականում գոհ է, գրանցվել է որոշակի առաջընթաց, հետզհետե ի հայտ են գալիս ավելի պատրաստված և մրցունակ բադմինթոնիստներ: Պողոսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց մարզիչներին ողջ տարվա ընթացքում կատարած աշխատանքների համար և հորդորեց է՛լ ավելի մեծ թափով շարունակել մարզումները: Իսկ պատանի բադմինթոնիստներին գլխավոր մարզիչը կոչ արեց երբեք չբավարարվել ձեռք բերածով և միշտ նայել դեպի առաջ:
Առաջնության արդյունքներով ընտրվեցին 5 բադմինթոնիստներ, որոնք մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի ղեկավարությամբ հունիսի 13-16-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում մասնակցելու են Serbian Youth International միջազգային մրցաշարին: Նրանցից պատանիների մենախաղի 2018-2019 թթ. ՀՀ չեմպիոն Արման Վարդանյանն ու աղջիկների 2018 թ. ՀՀ չեմպիոնուհի, 2019թ փոխչեմպիոնուհի Գայանե Մամաջանյանը ելույթ կունենան մինչ 17 տարեկանների, 2019 թ. մենախաղի և զուգախաղի ՀՀ չեմպիոնուհի Էլեն Տիրատուրյանը` մինչև 15 տարեկանների, իսկ Լուսինե Սմբատյանն ու Էլիզա Հովհաննիսյանն էլ հանդես կգան մինչև 13 տարեկանների խմբի մրցաշարում:
Նկատենք, որ 2019 European U17 Championships ` մինչև 17տարեկանների Եվրոպայի առաջնությունը կայանալու է օգոստոսի 30-ից սեպտեմբերի 7-ը Լեհաստանի Գնիեզնո քաղաքում:
Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը տեղի կունենան վերոհիշյալ տարիքային խմբերի 2 միջազգային մրցաշար` հուլիսի 4-7-ը Ռուսաստանի Գատչինա և հուլիսի 12-14-ը Բուլղարիայի Խոսկովո քաղաքերում:
Բացի այդ հուլիս ամսվա մեջ Երևանում տարածաշրջանի լավագույն պատանի բադմինթոնիստներին միավորող ծրագրերից մեկի ` Regional Project-ի շրջանակում 1 շաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի լավագույն պատանի բադմինթոնիստները: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է «Բադմինթոն Եվրոպայի» աջակցությամբ և մեծ արձագանք է գտել բադմինթոնի սիրահարների շրջանում:
Մինչ այս ծրագրին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մինչև 15 տարեկան մարզիկները:

Պատրաստեց` Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան