logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ Norwegian International 2018 ՄՐՑԱՇԱՐԻ ՈՐԱԿԱՎԱՐՄԱՆ ՓՈՒԼԻ ԱՐԳԵԼՔԸ

Նոյեմբերի 8-ին բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսայանը մրցաշրջան -2018-ի իր հերթական՝ թվով արդեն միջազգային 12-րդ մեկնարկ ունեցավ: Նա իր վարպետությունն է ցուցադրում նոյեմբերի 8-11-ը նորվեգական Սանդեֆյորդ քաղաքում ընթանացող International Series մրցաշարքի 10.000 ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով Norwegian International 2018 անվանումով մրցաշարում:
Նորվեգական այս մրցաշարում Պողոսյանը մասնակցում է միայն կանանց մենախաղի մրցմանը: Նա մրցապայքարը սկսեց որակավորման փուլի 2-րդ շրջանից, որտեղ վիճակահանության արդյունքներով նրա առաջին մրցակիցը Ելենա-Ալեքսանդրիա Դյորդիևա, (Մոլդովա, BWF-ի ցուցակում ունի 732 վարկանիշ, եվրոպականում` BEC-ի աղյուսակում`180- րդը) - Սինգե Շուլց, (Դանիա BWF-ի՝ 722, BEC-ի՝ 209) զույգի հաղթողը դարձավ:
Լիլիթը վիճակահանության արդյունքներով ազատ էր 1-ին շրջանի հանդիպումից: Իսկ Ելենա-Ալեքսանդրիա Դյորդիևա, Մոլդովա - Սինգե Շուլց, Դանիա մրցամարտում հաջողությունն ուղեկցեց դանիացի բանդմինթոնիստուհուն, ով էլ 2:1( 21:7, 19:21, 21:9) հաշվով հաղթելով մրցակցին, իրավունք ստացավ 2-րդ շրջանում հանդես գալու: Այնուհետև երեկոյան կանանց մենախաղի համաշխարահային դասակարգման ընթացիկ աղյուսակում 723-րդ վարկանիշն ունեցող Շուլցը հիմնական ցանցում հանդես գալու ուղեգիրը վիճարկեց դասակարգման ընթացիկ ցուցակում 343-րդ հորիզոնականում ընթացող Լիլիթ Պողոսյանի հետ: Դիտարժան ու լարված պայքարում ընթացած մրցավեճում 2:1 (21:16,17:21,21:1) հաշվով հաղթեց Պողոսյանն ,ով հաջողությամաբ հաղթահարելով որակավորման փուլի արգելքը իրավունք ստացավ ելույթ ունենալու հիմնական ցանցի 1/16-րդ փուլում:
Նկատենք, որ այստեղ որակավորման փուլում հադես եկած 11 երկրի 24 բադմինթոնիստուհիներից միայն 8-ը (այդ թվում նաև ՀՀ պատվիրակը) հաջողակ գտնվեցին ու արժանացան հիմնական ցանցի մրցաշարում հանդես գալու իրավունքին:
Հավելենք, նաև որ կանանց մենախաղի մրցման հիմնական ցանցի մրցաշարում ստուգատեսի գլխավոր մրցանակը վիճարկում են 14 երկրի 32 բադմինթոնիստուհիներ:
Այսօր՝ նոյեմբերի 9-ին Երևանի ժամանակով ժամը 16:00-ին Լիլիթ Պողոսյանը հիմնական ցանցի 1/16-րդ փուլում ուժերը կչափի Կորեան ներկայացնող 16-ամյա Սի Յուն Անի հետ, ով ներկայումս կանանց մենախաղի համաշխարայաին դասակարգման ընթացիկ աղյուսակում զբաղեցնում է 142-րդ հորիզոնականը: Այնպես, որ Պողոսյանին չափազանց ծանր ու բարդ փորձություն է սպասում:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան