logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲԱԴՄԻՆԹՈՆԻ NORWEGIAN INTERNATIONAL 2018 ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 8-ին բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 22-ամյա Լիլիթ Պողոսայանը մրցաշրջան-2018-ի իր հերթական՝ թվով արդեն միջազգային 12-րդ մեկնարկը կունենա: Նա հանդես կգա նոյեմբերի 8-11-ը նորվեգական Սանդեֆյորդ քաղաքում ընթանալիք International Series մրցաշարքի 10.000 ԱՄՆ դոլար մրցանակային հիմնադրամով Norwegian International 2018 անվանումով մրցաշարում:
Նկատենք, որ Դանիայում վարպետությունը կատարելագործող Լիլիթ Պողոսյանն իրեն լավագույն կողմերով դրսևորեց իր նախորդ՝ այս տարվա իր թվով 11-րդ միջազգային մրցելույթի ժամանակ՝ հոկտեմբերի 25-28-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացած International Series մրցաշարքի 10.000 դոլար մրցանակային հինադրամով Egypt International 2018 մրցաշարում: Այստեղ խառը զուգախաղում ընկերակացելով Մալթայի թիվ 1 ռակետ, 18-ամյա բադմինթոնիստ Մաթեվ Աբելային 36 զույգերի մրցպայքարքում գրավել է պատվաբեր 3-րդ տեղն ու արժանացել է բրոնզե մեդալի և դրամական պարգևի: Մենախաղում էլ հիմնական ցանցից էր մասնակցել մրցմանն, ու 1 հաղթանակ տարավ, որն էլ բավական եղավ վաստակելու վարկանիշային 600 միավոր ու դրա օգնությամբ էլ թռիչքային առաջադիմում ունենալ նոյեմբերի 1-ին հրապարաված դասակարգման համաշխարհային` BWF-ի աղյուսակում, մենախաղում 443-ից բարձրացել է և վարկանիշային 2740 միավորով իր կարիերայի առաժմ զբաղեցնում է ամենալավագույն հորիզոնականը՝ 341-րդ տեղն, իսկ խառը զուգախաղում էլ վարկանիշային 1750 միավորով հանգրավել է 489-րդ հորիզոնականում, որ ևս նրա համար ռեկորդայինն է:
Նոյեմբերի 5-ին հրապարկաված եվորպական դասկարգման նոր աղյուսակում Լիլիթը վարկանիշային 950 միավորվ ընթանում է 135-րդ տեղում:
Նորվեգիայի մրցաշարում Պողոսյանը մասնակցելու է միայն կանանց մենախաղի մրցմանը: Նա այստեղ մրցապայքարն սկսելու է որակավորման փուլի 2-րդ շրջանից, որտեղ վիճակահանության արդյունքներով նրա առաջին մրցակիցը կլինի Ելենա-Ալեքսանդրիա Դյորդիևա (Մոլդովա, BWF-ի ցուցակում ունի 732 վարկանիշ, եվրոպականում` BEC-ի աղյուսակում`180- րդը) - Սինգե Շուլց, (Դանիա BWF-ի՝ 722, BEC-ի՝ 209) զույգի հաղթողը: Որակավորման փուլում 11 երկրի 24 բադմինթոնիտսուհիներ 3 շրջանով ընթացող մրցումներում վիճարկում են հիմնական ցանցում հանդես գալու իրավունք տվող 8 ուղեգրերը:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան