logo

ԿԱՅԱՑԱՎ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018 Թ. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 29-31-ը Երևանի <<Կիլիկիա>> մարզադահլիճում անցկացվեց բադմինթոնի Հայաստանի մեծահասակների 2018 թվականի առաջնությունը, որին իրենց մասնակցությունն էին բերել Երևանից և մարզերից ժամանած մի քանի տասնյակ բադմինթոնիստներ: Առաջնությունը, ինչպես և սպասվում էր, անցավ լարված և հետաքրքիր մթնոլորտում, եղան մի շարք դիտարժան խաղեր, համառ ու անզիջում պայքարներ: Այս անգամ ևս, ինչպես և գարնանն անցկացված պատանեկան առաջնությանը, իրենց արդյունավետ խաղով աչքի ընկան վանաձորցի մարզիկները: Առաջնության ավարտին՝ եզրափակիչ խաղերից և պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը: Նա կարևորեց թե՛ մարզիչների, թե՛ մարզիկների կատարած աշխատանքը և նշեց, որ մի շարք բադմինթոնիստների մոտ առաջընթացն ակնհայտ է, թեպետ բոլորն էլ դեռ ավելի աշխատելու և հմտությունները զարգացնելու կարիք ունեն: Երկրորդ անգամ անընդմեջ Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությումբ սպորտի վարպետի կոչման արժանացան մեր լավագույն մարզիկներից Մարիետա Նիկոյանը և Զավեն Մնացականյանը:
Շնորհավորում ենք Հայաստանի բադմինթոնի նորընծա բոլոր չեմպիոններին ու մրցանակակիրներին ու մաղթում նորանոր բարձունքներ բադմինթոնի անսահման աշխարհում:
Ստորև ներկայացնում ենք 2018 թ. Հայաստանի մեծահասակների առաջնության մրցանակակիրներին.
Աղջիկների մենախաղ
1-ին տեղ՝ Մարիետա Նիկոյան
2-րդ տեղ՝ Գայանե Մամաջանյան
3-րդ տեղ՝ Մանե Ստեփանյան
Տղաների մենախաղ
1-ին տեղ՝ Զավեն Մնացականյան
2-րդ տեղ՝ Էդգար Նազարեթյան
3-րդ տեղ՝ Արման Վարդանյան
Աղջիկների զուգախաղ
1-ին տեղ՝ Մարիետա Նիկոյան, Մանե Ստեփանյան
2-րդ տեղ՝ Գայանե Մամաջանյան, Էլեն Տիրատուրյան
3-րդ տեղ՝ Անահիտ Պողոսյան, Էմմա Անտինյան
Տղաների զուգախաղ
1-ին տեղ՝ Զավեն Մնացականյան, Արման Վարդանյան
2-րդ տեղ՝ Էդգար Նազարեթյան, Էրիկ Կրբաշյան
3-րդ տեղ՝ Մանվել Հարությունյան, Դավիթ Սարիբեկյան

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան