logo

ՀՀ ԹԻՎ 1 ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՈՒՀԻ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ Egypt International 2018 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ Է ԴԱՐՁԵԼ

Բադմինթոնի Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը 2017 թ. սեպտեմբերից 1-ից վարպետությունը կատարելագործելու և 2020 թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի նվաճման գործընթացը դյուրինացնելու համար Բադմինթոնի եվորպական համադաշնության աջակցությամբ քառամյա ծրագրով հատուկ պատրաստությունն է անցնում Դանիայի Հոլբեկ քաղաքում մայրացամաքի ընտրված հեռանկարկային ու խոստումնալից բադմինթոնիստների շարքում: Դանիայում գտնվելը նրան հնարավորություն է տալիս ավելի հաճախակի մասնակցել ամենատարբեր միջազգային մրցաշարերի (այս տարի արդեն նման 11 մրցաշարում է հանդես եկել), բացի այդ արդեն 2-րդ տարին է ելույթ ունենում և փորձառություն է ձեռք բերում նաև ակումբային թիմերի Դանիայի առաջնությունում: ՀՀ չեմպիոնուհին ակումբային թիմերի Դանիայի առաջնությունում էլ շարունակում է ելույթները <Թոստղուպ էլի> ակումբի թիմի կազմում, որը նաև նրա օգնությամբ անցած մրցաշրջանում հաջող հանդես գալու շնորհիվ առաջադիմել ու ընթացիկ առաջնությունում 3-ից բարձրացել ու և հիմա հանդես է գալիս 2-րդ դիվիզիոնում:
Հոկտեմբերի 25-28-ը Լիլիթ Պողոսյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մասնակցեց International Series մրցաշարքի 10.000 դոլար մրցանակային հինադրամով Egypt International 2018 անվանումով միջազգային մրցաշարին, ուր ջանում էր շտկել իր վարկանիշային ցուցանիշները:
Մինչ այս մրցաշարը նա կանանց մենախաղի համաշխարհային դասակարգաման` BWF-ի աղյուսակում 1820 միավորով զբաղեցնում էր 443-րդ, իսկ եվրոպական` BEC-ի վարկանիշային աղյուսակում 950 միավորով` 134-րդ հորիզոնականը:
Կահիրեում վերջապես մարզական բախտը ժպտաց Լիլիթին, ու նա ընթացիկ մրցաշրջանի իր առաջին մրցանակը նվաճեց:
Ստուգատեսի խառը զուգախաղում նրան ընկերակցում էր Մալթայի տղամարդկանց թիվ 1 ռակետ, 18-ամյա Մաթեվ Աբելան:
36 զույգերի մրցապայքարում Պողոսյան/ Աբելա ինտերնացիոնալ երկյակը պայքարը սկսեց 1/32-րդ փուլից, ուր 21:12,21:13 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Եգիպտոսը ներկայացնող ՅանաԱշրաֆ/ Մահմուդ Մոնթասեր Մահամուդի զույգի նկատմամբ: 1/16-րդ հայ -մալթայական զույգին չկարողացավ լրջորեն դիմակայել նաև եգիպտական Հեշամ Ֆուաթ Էլթոհամի/ Մուհամեդ Մահմուդ Մուհամեդ երկյակը, որ զիջեց 6:21, 7:21 հաշվով: 1/8-րդ փուլում Պողոսյան /Աբելա ինտերնացիոնալ երկյակի հաղթարշավը փորձեց ընդհատել եգիպտական Մուհամեդ Սաադ Էթադավի/ Մուսթավա Քամել զույգը: Ծավալված համառ ու անզիջում մրցապայքարը հաջողություն բերեց Պողոսյան/ Աբելա երկյակին, որը 21:12, 12:21, 21:18 հաշվով դժվարին հաղթանակ կորզեց ու իրավունք ստացավ հանդես գալու 1/4-րդ փուլում:
Քառորդ եզրափակչում հայ-մալթայական երկյակը հանդիպեց Մավրիտյուսը ներկայացնող Աուրելի Ալեթ /Գեորգես Խուլիեն Պաուլ զույգի հետ: Դրամատիկ ընթացք ունեցած մրցավեճը կամային բարձր որակների հաշվին՝ 13:21, 21:19, 21:19 հաշվով շահեց Պողոսյան/ Աբելա զույգն, որը մտավ կիսեարզրափակիչ ու նվազագույնն ապահովեց ստուգատեսի բրոնզե պարգևները: Կիսաեզրափակչում նրանք մրցեցին հորդանանյան Դոմու Ամրո/ Բահեդին Ահմադ Ալշանիք երկյակի հետ ու միայն այստեղ զիջելով 12:21,19:21 հաշվով ի վերջո գրավեցին 3-րդ տեղն ու արժանացան բրոնզե մեդալի, 3-րդ տեղի դիպլոմի և 75 դոլար պարգևավճարի: Նկատենք, որ այս ստուգատեսում զուգախաղերում հաղթող զույգին բաժին էր հասնում՝ 400, եզրափակչում հանդես եկած զույգին՝ 200, իսկ բրոնզե մեդալ նվաճած 2 զույգերին՝ 75-ական դոլար պարգևավճար:
Մենախաղում պարգևներն շատ ավելի խոշոր էին: Հաղթողին բաժին էր հասնում 1200, եզրափակչի մասնակցին՝ 650, բրոնզե մեդալակիրներին՝ 250, իսկ քառորդ եզրափակչում հանդես եկածներին՝ 100-ական դոլար պարգևավճար:
Կանանց մենախաղում Լիլիթ Պողոսյանը մրցապայքարը սկսեց հիմնական ցանցի հանդիպումով: 1/16-րդ փուլում նա 2:0 հաշվով առավելության հասավ համաշխարհային` BWF-ի վարկանիշային աղյուսակում կանանց մենախաղում` 232-րդ, իսկ եվրոպական` BEC-ի դասակարգման ցուցակում 53-րդ տեղում ընթացող Դանիայի մարզումային ճամբարի իր մտերիմ ընկերուհի լիտվուհի Գերդա Վոյտեխովսկայայի նկատմամբ, բայց հետո 0:2 հաշվով տանուլ տվեց բելգուհի Կլարա Լասային ու դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Հավելենք, որ Եգիպտոսում Լիլիթ Պողոսյանին հաջողվեց նվաճել այս մրցաշրջանի իր առաջին մրցանակը,սակայն հաջողված կարելի է համարել նաև նրա ելույթը Պորտուգալիայի Կոիմբրա քաղաքում ընթացած բադմինթոնի համալսարանական աշխարհի առաջնությունում, որտեղ նա մենախաղում 40 մասնակիցների պայքարում գրավեց միանգամայն պատվաբեր 5-րդ տեղը:
Այժմ ՀՀ թիվ 1 ռակետին հաջորդ փորձությունը սպասվում է նոյմբերի 8-11-ը նորվեգական Սանդեֆյորդ քաղաքում ընթանալիք Norwegian International 2018, որը նույնպես International Series մրցաշարքից է:
Այստեղ նա կանանց մենախաղում մրցապայքարը սկսելու է որակավորման փուլի 2-րդ շրջանից, որտեղ վիճկահանության արդյուքներով նրա մրցակիցը կլինի Ելենա-Ալեքսանդրիա Դյորդիևա (Մոլդովա, BWF-ի ցուցակում ունի 737 վարկանիշ, եվրոպականում` BEC-ի աղյուսակում`178- րդը)- Սինգե Շուլց, (Դանիա BWF-ի՝ 728, BEC-ի՝ 207 զույգի հաղթողը):

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան