ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԴԱՐՁԱՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հոկտեմբերի 25-ից 28-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացավ Եգիպտոսի 2018 թ. միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր տղամարդկանց, կանանց մեղախաղում, ինչպես նաև տղամարդկանց, կանանց զուգախաղում և խառը զուգախաղում: Այն անցկացվում էր արդեն չորրորդ անգամ: Մրցանակային ֆոնդը կազմում էր 10.000 ԱՄՆ դոլար: Հայաստանը ներկայացնող Լիլիթ Պողոսյանը տպավորիչ խաղ ցուցադրեց և ազգությամբ մալթացի Մեթյու Աբելայի հետ խառը զուգախաղում գրավեց երրորդ հորիզոնականը: Առաջին խաղում զույգը հաղթանակ տարավ Եգիպտոսը ներկայացնող Մահմուդ Մահմուդ / Ջանա Աշրաֆ զույգի նկատմամբ: Ցավոք, կիսաեզրափակչում հորդանանցի զույգը կասեցրեց նրանց հաղթարշավը ու Պողոսյան/ Աբելա զույգը բավարարվեց միայն երրորդ հորիզոնականով: Այնուամենայնիվ, այս խաղում ևս նրանք արժանի դիմադրություն ցույց տվեցին ու երկրորդ սեթում հասան առավելության՝ 21-19 հաշվով:
Շնորհավորում ենք առաջին անգամ միասին հանդես եկող Պողոսյան/ Աբելա զույգին ու մաղթում նորանոր հաղթանակներ: |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |