logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՎ 1 ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՈՒՀԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 1-ԻՆ ԵՎ 2 -ՐԴ ԿԱՐԳԵՐԻ ՄԱՐԶՉԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ Է ՍՏԱՑԵԼ

Բադմինթոնի Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը 2017թ սեպտեմբերից 1-ից վարպետությունն կատարելագործելու և 2020 թ. Օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգրի նվաճման գործընթացը դյուրինացնելու համար բադմինթոնի եվորպական համադաշնության աջակցությամբ քառամյա ծրագրով հատուկ պատրաստությունն է անցնում Դանիայի Հոլբեկ քաղաքում մայրացամաքի ընտրված հեռանկարկային ու խոստումնալից բադմինթոնիստների շարքում: Դանիայում գտնվելը նրան հնարավորություն է տալիս ավելի հաճախակի մասանացել ամենատարբեր միջազգային մրցաշարերի (այս տարի արդեն նման 10 մրցաշրում է հանդես եկել), բացի այդ արդեն 2-րդ տարին է ելույթ ունենում և փորձառություն է ձեռք բերում նաև ակումբային թիմերի Դանիայի առաջնությունում: ՀՀ չեմպիոնուհին ակումբային թիմերի Դանիայի առաջնությունում էլ շարունակում է ելույթները <<Թոստղուպ էլի>> ակումբի թիմի կազմում, որը նաև նրա օգնությամբ անցած մրցաշրջանում հաջող հանդես գալու շնորհիվ առաջադիմել ու ընթացիկ առաջնությունում 3-ից բարձրացելու և հիմա հանդես է գալիս 2-րդ դիվիզիոնում: Ունեցած փոքրիկ խաղադադարից օգտվելով՝ Լիլիթը մասնակցեց հոկտեմբերի 13-21-ը Հոլբեկում կազամակերպված միջազգային 1-ին և 2-րդ կարգի մարզչական դասընթացին, որի մասին ահա թե ինչ է պատմում մարզուհին. «Այս անգամ որոշել էին դասընթացն անցկացնել միանգամից միջազգային 1-ին ու 2-րդ կարգերը համար միասին՝ 1 շաբաթում։ 
Այն ընթացավ Հոլբեկում ու մեր գլխավոր մարզիչ Յերուն Վան Դեյկն ու դասախոսը՝ անգլիացի Թոմ Քոսերն էին վարում։ 16 մասնակից էր տարբեր երկրներից։ Մեր կենտրոնից էլ ինձնից բացի ևս 5 խաղացող մասնակցեց մարզչական այս դասընթացին: Դրան մասնակցեցին՝ Չեխիայի, Գերմանիայի, Մուրիուսի, Մալթայի, Սուրինամի, Շվեդիայի, Լատվիայի, Անգլիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Նիդերլանդների, Ավստրիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Դասընթացի ավարտին, հաջողությամբ հանձնելով քննությունը, ես արժանացա 1-ին և 2-րդ կարգի միջազգային մարզչի հավաստագրի, որի համար շատ ուրախ եմ: Այսուհետև ես ցանկացած երկրում իրավունք ունեմ զբաղվելու նաև մարզչական գործունեությամբ, այդ թվում՝ դանիական ակումբներում: Ուրախ եմ նաև, որ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն եմ, որ նման պատվի եմ արժանանացել»: Ի դեպ, արդեն այսօր` հոկտեմբերի 25-ին, Լիլիթ Պողոսյանը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմեկնարկի 10.000 ԱՄՆ դոլար մրցանակային հինադրամով Egypt International 2018 անվանումով միջազգային մրցաշարում, ուր կջանա շտկել իր վարկանիշային ցուցանիշները:

Պատրաստեց` Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան