ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է <<ԵՎՐԱՍԻԱ՝ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ>>
Այսօր Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկում է <<Եվրասիա՝ Բուլղարիայի բաց առաջնությունը>>, որին մասնակցելու է նաև Հայաստանը ներկայացնող Լիլիթ Պողոսյանը: Որակավորման փուլն անցկացվելու է օգոստոսի 13-ին, խաղերը շարունակվելու են 14-16-ին, իսկ եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 16-ին:
Մրցաշարն անցկացվում է 2012 թվականից, մրցանակային ֆոնդը կազմում է 10.000 ԱՄՆ դոլար:
Խաղերի արդյունքներին և մեր մարզուհու ելույթներին ծանոթանալու համար շարունակեք հետևել badminton.am-ի նորություններին: |