logo

ԱՎԱՐՏՎԵՑ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Չինաստանի Նանկին քաղաքում հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը կայացավ բադմինթոնի աշխարհի առաջնությունը: Հետաքրքրական է, որ 2017թ. չեմպիոն դարձած մարզիկներից և ոչ մեկը չկրկնեց հաջողությունը: Այս առաջնությունում ճապոնացիներն արժանի մրցակցություն ցույց տվեցին չինացիներին. եզրափակչում 2 զույգ խաղացողներ էին Չինաստանից և Ճապոնիայից, որոնք էլ իրենց երկրների համար վաստակեցին երկու ոսկե և երկու արծաթե մեդալներ: Միակ եվրոպացին, որը մասնակցեց եզրափակչին և հաղթեց՝ իսպանացի Կարոլինա Մարինն էր, ում հաջողվեց վերադարձնել աշխարհում լավագույնի տիտղոսը՝ 2014-ին և 2015-ին հաղթելուց հետո:
Տղամարդկանց մենախաղում հաղթող դարձավ Կենտո Մոմտան (Ճապոնիա): 2015թ. աշխարհի առաջնության ժամանակ նա զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ վերջին 1 տարում հաղթել միջազգային 7 տարբեր կարգի մրցաշարերում:

Կանանց զուգախաղի եզրափակչում պայքարն ընթացել է ճապոնական երկու զույգի միջև, ինչն էլ առաջնության ամենալարված հանդիպումներից մեկը ստացվեց:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան