logo

Կարոլինա Մարինը՝ աշխարհի եռակի չեմպիոնուհի

Իսպանուհի Կարոլինա Մարինը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 2014-ին և 2015-ին գրանցած ամենաբարձր արդյունքը: Այս հաղթանակով Մարինը դարձավ բադմինթոնի կանանց մենախաղի ամենատիտղոսակիր մարզուհին:
Չինաստանում ընթացող աշխարհի առաջնությանն Օլիմպիական չեմպիոնին հաջողվեց հաղթել այնպիսի հզոր մրցակիցների, ինչպիսիք են Հան Այփինգը, Լի Լինգուեյը և այլք: Կանանցից և ոչ մեկն ի զորու չեղավ դիմադրել իսպանուհու դինամիկ, էներգետիկ և ագրեսիվ խաղին:
Շնորհավորում ենք Մարինի բոլոր հայ երկրպագուներին և շարունակում հետևել, թերևս, բոլոր ժամանակների լավագույն կին բադմինթոնիստուհու մրցելույթներին:
Բոլոր մրցաձևերի եզրափակիչները կարող եք դիտել հետևյալ հղումով՝

http://www.tournamentsoftware.com/CookieWall/Index?returnurl=%2franking%
2fheadtohead.aspx%3fid%3d209B123F-AA87-41A2-BC3E-CB57133E64CC%26t1p1%3d18228%26t2p1%3d73173

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան