ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ. <<ԱՅՍ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՍՏԱՏԵՑԻՆՔ Է՛Լ ԱՎԵԼԻ ԱՄՈՒՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ>>
Բադմինթոն Եվրոպան 5 իգական սեռի ներկայացուցիչների շնորհել է կրթաթոշակներ Բադմինթոն Եվրոպայի կոնգրեսին մասնակցելու համար։ Դուբրովնիկում կայացած Կոնգրեսի մասնակից կրթաթոշակառուները տարբեր անդամ ասոցիացիաների մասնակիցներ են, ովքեր ներկայացնում էին Հայաստանը, Պորտուգալիան, Մակեդոնիան, Լիտվիան և Մոլդովան։
Կրթաթոշակառուները հնարավորություն ունեցան մասնակցելու Կոնգրեսի բոլոր երեք մասերին՝ Անդամների ֆորումին, Պատվիրակների ամենամյա հանդիպմանը, ինչպես նաև արդեն վեցերորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը։ Ըստ կրթաթոշակառուների՝ Դուբրովնիկում անցկացրած օրերը առանձնանում էին ոչ միայն տաք եղանակի և հրաշալի տեսարանների շնորհիվ, այլև այն փորձի համար, որը նրանք ստացան այդ կարճ ժամանակահատվածում։ Նրանք առիթ ունեցան ծանոթանալու նոր մարդկանց հետ, ձեռք բերելու նոր գիտելիքներ և կիսվելու սեփական փորձով մյուս մասնակիցների հետ։
Մարի Մանուկյանը, հանդիսանալով Հայաստանի Բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի և մարքետինգի պատասխանատուն, ևս կիսվել է իր տպավորություններով` <<Ծրագիրը բացառիկ հնարավորություն էր ինձ համար առավել պրակտիկ կերպով ծանոթանալու Բադմինթոն Եվրոպայի՝ որպես կազմակերպության գործունեությանը։ Այն ինձ թույլ տվեց հաստատել ամուր հարաբերություններ գործընկերներիս հետ, կիսվել փորձով և ձեռք բերել նոր հմտություններ>>։
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` անցնելով հետևյալ հղումով՝
http://www.badmintoneurope.com/cms/default.aspx?clubid=4685&m=6060622&
cmsid=239&pageid=5381
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |