ՀՀ ԹԻՎ 1 ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՈՒՀԻ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՄԵԿՆԱՐԿԸ ԿԼԻՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ ՍՈՖԻԱՅԻ EURASIA BULGARIA BADMINTON OPEN 2018 ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Արդեն հայտնել ենք, որ 2017թ սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական ընկերակացության հատուկ ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում կատարելագործում է իր վարպետությունը, ու ավելի լայն հնարավորություններ ունի մասնակցլու միջազգային մրցաշարերի, բարելավելու իր անհատական ընթացիկ վարկանիշը, նպատակ ունենալով հանդես գալու 2020թ Տոկիոյի օլիմպիական խաղերին:
Այդ ճանապարհին նա բոլորովին վերջերս թեկուզ փոքրիկ՝ ևս մեկ առաջընթաց քայլ կատարեց: Լիլիթը Կոիմբայում (Պորտուգալիա) հուլիսի 14-19-ն ընթացած համաեվրոպական համալսարանական մարզական 4-րդ խաղերի ծրագրով բադմինթոնի կանանց մենախաղում 14 երկրի 40 մասնակիցների պայքարում գրավեց պատվաբեր 5-րդ հորիզոնականը, որ հայկական բադմինթոնի համար նշանակալից հաջողություն է:
Ահա թե ինչպես մեկնաբանեց իր ելույթը շնորհալի ու խոստոմնալից 22-ամյա բադիմինթոնիստուհին.
< Ընդհանրապես այս մրցաշարում բավակաին լավ հանդես եկա։ Սա կարծես Լիտվայի մրցաշարի շարունակությունն էր։ Շատ գոհացուցիչ է տեսնել, որ խաղս մրցաշարից մրցաշար բարելավվում և աճում է ու արդեն կարողանում եմ հավասար պայքարել ու նույնիսկ հաղթել։ Ցավոք, պարտվեցի քառորդ եզրափակչում, այսինքն` հինգերորդ տեղ եվրոպական համալսարանական խաղերում։
Իսկ հիմա վայելում եմ վերջին օրը հայ թիմակիցներիս հետ, որովհետև նորից երկար ժամանակ չեմ տեսնելու։
Ամենավառ հիշողություններից մեկը թերևս Պորտուգալիայի նախագահի հետ արված մեր սելֆին է, որից հետո հազարավոր պորտուգալացի մարզիկներ մեզ նախանձով էին նայում:
Ուրախ եմ, որ նոր մրցաշրջանը սկսեցի համաեվրոպական համալսարանական խաղերում 5-որդ տեղը գրավելով։
Շնորհակալություն Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիային ու Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիային մեզ առաջին անգամ այս խաղերում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն տալու համար։ Շնորհակալություն իմ թիմին` խաղերի ընթացքում մեծ աջակցության ու անմոռանալի պահերի համար:
նորհակալություն Պորտուգալիա, շնորհակալություն Կոիմբրա։ Իսկ հիմա վերադառնում եմ Դանիա` մարզումները շարունակելու ու հաջորդ մրցաշարերին նախապատրաստվելու>>։
Լիլիթը տեղեկացրեց նաև, որ Դանիայում 3 շաբաթ մարզվելուց հետո իր հաջորդ մեկնարկը կլինի օգոոստոսի 13-16-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունենալիք 10.00 ԱՄՆ դոլար մրցանակային հիմադրամով EURASIA BULGARIA BADMINTON OPEN 2018 մրցաշարում: Այս ստուգատեսին ՀՀ թիվ 1 բադմինթոնիստուհին հերթական անգամ մասնակցելու է բադմինթոնի Բուլղարիայի ֆեդերացիայի հիմնադիր և նախագահ, բադմինթոնի ՀՀ ֆեդերացիայի պատվավոր նախագահ, հայազգի մեծ բարերար Բյուզանդ Կասաբյանի աջակցությամբ: Այստեղ կանանց և տղամարդկանց մենախաղի հաղթողներին բաժին կհասնի` 1000-ական, եզրափակչում հանդես եկած մասնակիցներին` 550-ական, կիսաեզրափակչում ելույթ ունեցողները՝ 300-ական դոլար պարգևավճար: Իսկ կանանց և տղամարդկանց զուգախաղերում, ինչպես նաև խառը զուգախաղի հաղթողներին՝ 1200-ական, իսկ զուգախաղերի եզրափակչում ելույթ ունեցողներին էլ 700-ական դոլար պարգևավճար:
Ի դեպ, Սոֆիայի ելույթը այս տարեսկզբից արդեն միջազգային 8-րդ միջազգային ներկայացուցական մրցաշարն է (հաշվի առած նաև Կոիմբրայի համալսարանական խաղերը), որին կմասնակցի Լիլիթ Պողոսյանը:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |