Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի պատանի բադմինթոնիստները <<Regional Project>>-ի շրջանակներում Երևանում են
Երևանյան ամառային այս օրերին՝ հուլիսի 14-ին մայրաքաղաքում մեկնարկել է տարածաշրջանի լավագույն պատանի բադմինթոնիստներին միավորող ծրագրերից մեկը, որը սպորտի սիրահարներին ծանոթ է <<Regional Project>> անվանումով: Ծրագրին իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մինչև 15 տարեկան մարզիկները: Հայաստանից <<Regional Project>>-ին մասնակցում է 15, Ռուսաստանից և Վրաստանից համապատասխանաբար 8 և 9 մարզիկ: Յուրաքանչյուր թիմին ուղեկցում է երկուական մարզիչ: Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է <<Բադմինթոն Եվրոպայի>> աջակցությամբ և մեծ արձագանք է գտել բադմինթոնի սիրահարների շրջանակում: Այն կավարտվի հուլիսի 22-ին՝ մարզասեր հասարակությանն ապահովելով մեկշաբաթյա սպորտային տոն: |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |