logo

ՀՀ ՈՒՍԱՆՈՂ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

Պորտուգալիայի Կոմիբրա քաղաքում հուլիսի 15-28-ն անցկացվելիք համաեվրոպական համալսարական մարզական 4-րդ խաղերի ծրագրով բադմինթոնի մրցաշարը ընթանալու է հուլիսի 12-20-ը:
Հեղինակավոր ուսանողական մարզական խաղերի ծրագրով բադմինթոնի մրցաշարին առաջին անգամ կմասնկցեն նաև ՀՀ ուսանող բադմինթոնիստները:
Այստեղ մարզիչ Սուսաննա Նալբանդյանի ղեկավարությամբ Հայաստանը կներկայացնեն Զավեն Մնացականյանը, Էդգար Նազարեթյանը, Մարիետա Նիկոյանը և Լիլիթ Պողոսյանը: Նրանք Պորտուգալիայում հանդես կգան թե՛ անհատական, թե՛ թիմային մրցումներում:
ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ Լիլիթ Պողոսյանը, ով 2017թ սեպտեմբերի 1-ից Բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ ծրագրով վարպետությունն է կատարելագործում Դանիայում, Երևանից մեկնող իրենց թիմակիցներին Պորտուգալիայում կմիանա հուլիսի 11-ին:
Ինչպես հայտնեց ուսանողական մարզական ՀՀ ֆեդերացիայի նախագահության անդամ, գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը, ուղևորության տոմսերի գումարները բադմինթոնի ՀՀ ֆեդերացիան է հայթայթել, իսկ մասնակցության, սննդի և գիշերակացի միջոցները հատկացնելու է ուսանողական մարզական ՀՀ ֆեդերացիան համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի զարգացման հիմնադրամի շնորհիվ:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան