ԱՋԱԿՑԵ՛Ք ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏԱԼԻՆՈՒՄ
Էստոնիան, այս տարի նշելով անկախության 100 ամյակը, երիտասարդների և երեխաների համար կազմակերպում է աննախադեպ թվով ծրագրեր, մշակութային իրադարձություններ։ Բադմինթոնի Եվրոպական մանկական մրցաշարը սպորտի ոլորտում այս տարվա ամենասպասված իրադարձություններից է, որը, ի թիվս այլոց, հիանալի առիթ է Էստոնիա այցելելու համար։
Լավագույն երիտասարդ բադմինթոնիստները Տալինում կպայքարեն պատվաբեր տիտղոսներ ձեռք բերելու համար։ Սեպտեմբերի 7-ից 11-ը խաղերը կանցկացվեն թիմային ձևաչափով, իսկ 11-ից 16-ը՝ անհատական։
Չմոռանանք նշել, որ Տալինը Հյուսիսային Եվրոպայի՝ միջնադարյան ոգին լավագույնս պահպանած քաղաքն է։ Ներկայումս քաղաքն իրենից ներկայացնում է հնի և նորի հիանալի միաձուլում։ Տալինի Հին Քաղաքը թույլ կտա զգալ պատմության շունչը, իսկ քաղաքի մեկ այլ հատվածում կգտնեք ժամանակակից աշտարակներ, շքեղ հյուրանոցներ, նորաձև կառույցներ և մեծ առևտրի կենտրոններ։
Պատրաստեց՝ Լիլիթ Մանուկյանը |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |