logo

2017 թ. տարածաշրջանային ծրագիր Թբիլիսիում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ինչպես ամեն տարի, այս տարի ևս անցկացվեց ուսումնամարզական հավաք: 2017 թ. հուլիսի 5-10-ը Մ15 տարեկանների հավաքականից ութ հայ բադմինթոնիստ Հունաստանի ու Վրաստանի մարզիկների հետ համատեղ մարզումներ ունեցավ Վրաստանի ազգային հավաքականի մարզիչ Սոնյա Վարդանյանի գլխավորությամբ: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր մարզիչ Ռիտա Սիմոնյանը:

                        

Բադմինթոնի Եվրոպայի կոնֆեդերացիայի (ԲԵԿ) նախաձեռնությամբ ու աջակցությամբ կազմակերպվող ամենամյա ուսումնամարզական հավաքներն անցկացվում են <Տարածաշրջանային ծրագրի> շրջանակներում: Հայաստանի հավաքականի մարզիչ Հրաչյա Պողոսյանի առաջարկությամբ Թբիլիսին ընտրվել է որպես մեր տարածաշրջանում ուսումնամարզական հավաքների կենտրոն: Արդեն երրորդ տարին անընդմեջ ԲԵԿ-ը հավանություն է տալիս այս ծրագրի անցկացմանը և աջակցում, որպեսզի բադմինթոնը զարգանա մեր տարածաշրջանում:

                        


                        
                        

                        

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան