logo

Երկու մեդալ Իսրայելի մրցաշարից

Իսրայելի Ռիշոն Լե Զիոն քաղաքում մարտի 23-25-ն անցկացված Li Ning Israel Youth անվանումը կրող պատանեկան մրցաշարում մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացրեց երեք հայ բադմինթոնիստուհի` Գայանե Մամաջանյանը (Մ15), Սվետլանա Բոյաջյանը(Մ15) և Էլեն Տիրատուրյանը(Մ13): Նրանք իրենց ուժերը փորձեցին երեք մրցաձևերում` աղջիկների մենախաղեր, աղջիկների զուգախաղեր և խառը զուգախաղեր:
Մ13 տարեկանների B խմբում հանդես եկող Էլեն Տիրատուրյանը 15:21, 13:21 հաշվով պարտվեց Իսրայելի ներկայացուցչուհի Լանա Աբրիանովին, սակայն վստահ հաղթանակ տոնեց հաջորդ մրցակցի` իսրայելցի Զոհար Ամոյալի նկատմամբ և դուրս եկավ 1/8 փուլ: Այստեղ նա պարտություն կրեց ուկրաինացի Սոֆիա Սենատորից:
Մ15 աղջիկների մենախաղերում Գայանե Մամաջանյանը կարողացավ դուրս գալ խմբային փուլից և պայքարը շարունակել 1/16-ում, որտեղ էլ պարտություն կրեց լեհ մրցակցից ու դուրս մնաց հետագա պայքարից: Սվետլանա Բոյաջյանը երկու պարտություն կրեց խմբային փուլում և ավարտեց ելույթները աղջիկների մենախաղերում:
Մ15 աղջիկների զուգախաղերում Գայանե Մամաջանյան – Սվետլանա Բոյաջյան զույգը պայքարն սկսեց միանգամից 1/8 փուլից: Հաղթելով Ելիզավետա Բահրիանցեվա /Ուկրաինա/ - Հանի Զավիլվևիչ /Իսրայել/ զույգին` հայ բադմինթոնիստուհիներն անցան կիսաեզրափակիչ փուլ: Սակայն այստեղ նրանք պարտվեցին Հելի Նեիման /Իսրայել/ - Վերանիկա Տարուսավա /Բելոռուս/ զույգին` այսպիսով գրավելով երրորդ հորիզոնականը:
Մ15 տարեկանների խառը զուգախաղերում Տոբի Դիլինգհամ (Անգլիա) - Գայանե Մամաջանյան երկյակը պայքարն սկսեց 1/32 փուլից: Չորս անընդմեջ հաղթանակների շնորհիվ նոր կազմավորված երկյակը հասավ եզրափակիչ փուլ: Պարտվելով ուկրաինացի մրցակիցներին` հայ-անգլիական երկյակը գրավեց երկրորդ տեղը:

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի մամուլի ծառայություն

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան