Իրանի միջազգային մրցաշար 2017 թ.
Փետրվարի 9-12 – ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվեց Իրանի 26-րդ միջազգային մրցաշարը: Հայաստանի միակ ներկայացուցիչը Լիլիթ Պողոսյանն էր: Նա հանդես եկավ միայն մենախաղերում: Վերջին մեկ տարում ունեցած հաղթանակների ու վաստակած բարձր վարկանիշային միավորների շնորհիվ Լիլիթը պայքարն սկսեց 1/32 փուլից: Այստեղ նա 3-2 հաշվով պարտություն կրեց Իրանի ներկայացուցչուհուց և դուրս մնաց հետագա պայքարից:
Հայաստանի բադմինթոնի
ֆեդերացիա
|