logo

2013 թ. բադմինթոնի աշխարհի պատանեկան առաջնություն

Հոկտեմբերի 23 – 26 – ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացավ բադմինթոնի աշխարհի պատանեկան թիմային /Սուհանդինատայի գավաթ/ և անհատական առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի պատանեկան հավաքական թիմը: Թիմի կազմում ընդգրկված էին Գոռ Հակոբյանը, էդգար Նազարեթյանը, Լիլիթ Պողոսյանը, Լիլիթ Մինասյանը, ֆեդերացիայի նախագահ և գլխավոր մարզիչ` Հրաչյա Պողոսյանը:

Հայաստանի ենթախմբում ընդգրկված էր 3 թիմ` Հոնկ-Կոնգ, Վիետնամ, Թուրքիա: Հայաստանի թիմը համառ պայքարում պարտվեց բոլոր թիմերին: Նշենք, որ, չնայած պարտությանը, մեր խաղացողները մեծ փորձ ձեռք բերեցին` առաջին անգամ մրցելով ասիական երկրների պատանի խաղացողների հետ:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի թիմը անցկացրեց Բոտսվանայի հետ և հաղթեց 3 – 1 հաշվով: 25 – 26 – րդ տեղերի խաղարկման համար հանդիպեցին Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հայաստանի թիմը պարտվեց 3 – 0 հաշվով և մասնակից 32 երկրներից գրավեց 26 – րդ տեղը:

Անհատական առաջնությանը կրկին հաջողություններ չունեցանք`
Աղջիկների մենախաղեր`
1.      Լիլիթ Պողոսյան – Ռուսելի Հարթավան /Ինդոնեզիա/ 8-21, 7-21
2.      Լիլիթ Մինասյան – Սաբրինա Սոլիս /Մեքսիկա/ 16-21, 16-21

Տղաների մենախաղեր`
1.      Գոռ Հակոբյան – Պիտ Սեն Լո /Ավստրալիա/ 12-21, 15-21
2.      Էդգար Նազարեթյան – Վալտերի Նիմինեն /Ֆինլանդիա/ 10-21, 7-21

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան