logo

ՀՀ մեծահասակների 2013 թ. առաջնություն

Հոկտմեբերի 13-15-ը Երևանում կայացավ ՀՀ մեծահասակների բադմինթոնի առաջնությունը, որին մասնակցում էին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի ուժեղագույն մարզիկները:

Տղաների մենախաղերում առաջին տեղը գրավեց Գոռ Հակոբյանը, ով եզրափակչում հաղթեց Էդգար Նազարեթյանին /2 - 0/: Երրորդ տեղը Զավեն Մնացականյանինն էր, ով հավասար պայքարում առավելության հասավ Համբարձում Մինասյանի նկատմամբ:

Աղջիկների մենախաղերում հանդիպեցին Լիլիթ Պողոսյանը և Լիլիթ Մինասյանը: Լ. Պողոսյանը 6-րդ տարին անընդմեջ պահպանեց իր` Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսը: Երրորդ տեղը գրավեց բադմինթոնի հեռանկարային խաղացող 12 - ամյա Քնարիկ Մարգարյանը:
Տղաների զուգախաղերի եզրափակչում Գոռ Հակոբյան - Էդգար Նազարեթյան զույգը 2 - 0 հաշվով առավելության հասավ Զավեն Մնացականյան - Համբարձում Մինասյան զույգի նկատմամբ: Երրորդ տեղի համար հանդիպեցին Ոստան Պետրոսյան - Վարդան Կիրակոսյան և Իջևանը ներկայացնող Հրաչյա Ներսիսյան - Սարգիս Խուրշուդյան զույգերը: Երրրորդ որոշիչ խաղափուլում անզիջում պայքարի արդյունքում իջևանցիները նվաճեցին Հայաստանի բրոնզե մեդալակիրի տիտղոսը:

Աղջիկների զուգախաղերում առաջին տեղը Լիլիթ Պողոսյան - Լիլիթ Մինասյան զույգինն էր: Հայաստանի փոխչեմպիոն դարձավ Քնարիկ Մարգարյան - Մարիետա Նիկոյան զույգը: Երրորդ տեղը գրավեց Կարինե Մինասյան - Հերմինե Ձավարյան զույգը:

Տես լուսանկարները... >>>

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա

 

 

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան