Երկու մեդալ ԱՄՆ–ից
Հուլիսի 30–ից օգոստոսի 4–ը ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցավ բադմինթոնի 2013 թ. MBBC Junior International առաջնությունը:
Հայաստանը ներկայացնում էր Գուրգեն Պողոսյանըª մարզիչ Հայկ Միսակյանի գլխավորությամբ:
18 - ամյա Գուրգենը Գվատեմալան ներկայացնող Ռուբեն Կաստելանոսի հետ Մ19 տարեկանների զուգախաղերում գրավեց 1–ին տեղը: Հայաստանի չեմպիոնն իր ուժերը փորձեց նաև Մ22 տարեկանների խառը զուգախաղերում, որտեղ Գվատեմալան ներկայացնող Կրիսլի Լոպեսի հետ գրավեց 3–րդ տեղը: Մ19 տարեկանների մենախաղերում Գուրգենը գրավեց 9–րդ տեղը:
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|