ԲՀՖ նախագահի ընտրություններ
2013 թ. մայիսի 16-18-ը Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում անցկացվեց Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի /ԲՀՖ/ տարեկան ընդհանուր ժողովը, որին պաշտոնական հրավիրված էր նաև Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը: Ժողովի օրակարգում քննարկվում էր մեկ հարց` նախագահի ընտրություն: Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի ընդհանուր ժողովը նախագահ ընտրեց Փոլ Էրիկ Հոյերին /Դանիա/:
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|