2013 թ. Հայաստանի պատանեկան առաջնություն
2013 թ. մայիսի 6–9–ը Երևան քաղաքում անցկացվեց Հայաստանի բադմինթոնի պատանեկան առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Իջևանի հավաքական թիմերը:
Աղջիկների մենախաղերում առաջին տեղը գրավեց Լիլիթ Պողոսյանըª եզրափակիչում 2-0 հաշվով հաղթելով Լիլիթ Մինասյանին: Երրորդ տեղը գրավեց Քնարիկ Մարգարյանըª 2-0 հաշվով հաղթելով Կարինե Մինասյանին:
Տղաների մենախաղերում Գուրգեն Պողոսյանը 2-0 հաշվով առավելության հասավ Գոռ Հակոբյանի նկատմամբ: Երրորդ տեղը գրավեց Զավեն Մնացականյանըª 2-1 հաշվով հաղթելով Էդգար Նազարեթյանին:
Աղջիկների զուգախաղերում Լիլիթ Պողոսյան - Անահիտ Մանուկյանը զույգը ավելի ուժեղ գտնվեցª 2-1 հաշվով համառ պայքարում հաղթելով Կարինե Մինասյան-Հերմինե Ձավարյան զույգին: Քնարիկ Մարգարյան-Մարիետա Նիկոյան զույգը գրավեց երրորդ տեղըª 2-1 հաշվով առավելության հասնելով Լիլիթ Մինասյան-Ջուլիետա Մարտիրոսյան զույգի նկատմամբ:
Տղաների զուգախաղերում Գոռ Հակոբյան-Սերժ Առաքելյան զույգը 2-1 հաշվով պարտության մատնեց Գուրգեն Պողոսյան - Դավիթ Հովհաննիսյան զույգին: Երրորդ տեղը գրավեց Էդգար Նազարեթյան-Լևոն Առաքելյան զույգըª 2-1 հաշվով հաղթելով Մնացականյան Զավեն-Մինասյան Համբարձում զույգին:
Առաջնությունը ամփոփելուց հետո կկազմավորվի պատանեկան հավաքական թիմըª 2 տղա, 2 աղջիկ, ովքեր օգոստոսին ուսումնամարզական հավաքի կմեկնեն Բուլղարիաª Սոֆիա, այնուհետև հոկտեմբերի 20-ին կմեկնեն Թաիլանդª Բանգկոկª մասնակցելու աշխարհի պատանեկան թիմային և անհատական առաջնությանը:
Տես լուսանկարները... >>>
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա
|