Դպրոցականների միջազգային փառատոնում
Ապրիլի 22–27–ը Ռուսաստանի Մոսկվայի մարզի Միտիշի քաղաքում անցկացվեց <<ԱՊՀ երկրների դպրոցականների առաջին միջազգային փառատոնը>>: Փառատոնի ծրագրում ընդգրկված էր նաև բադմինթոն մարզաձևը: Համաձայն փառատոնի կանոնադրության` թիմը պետք է ներկայանար 4 խաղացողով (2 տղա, 2 աղջիկ): Ֆինանսների սղության պատճառով փառատոնին մասնակցեցին Քնարիկ Մարգարյանը, Սերժ Առաքելյանը և մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանը (Երևանի Լ. Միրիջանյանի անվ. 155 հիմնական դպրոց, Երևանի քաղաքապետարանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց):
ԱՊՀ երկրները ներկայացնում էին Հայաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Մոլդովան, Մոսկվայի մարզը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուկրաինան: Հայաստանի թիմը գրավեց
5–րդ տեղը` չնայած խաղացողների պակաս քանակի:
Աղջիկների մենախաղերում Քնարիկ Մարգարյանը գրավեց մրցանակային 3–րդ տեղը:
Տես լուսանկարները... >>>
Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիա
|