Նորություններ
Լ. Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցի բադմինթոնի բաց առաջնություն
2010թ դեկտեմբերի 24-ից 26-ը Լ. Միրիջանյանի անվան համար 155 հիմնական դպրոցում տեղի ունեցավ բադմինթոնի բաց առաջնություն: Առաջնությունում մասնակցում էին ք.Երևանի բադմինթոնի կենտրոնների 50-ից ավել տղաներ և աղջիկներ:
Զուգահեռաբար անցկացվեց նաև դպրոցի բադմինթոնի առաջնությունը, որի ժամանակ որոշվեցին առաջնության հաղթողները: Տղաների մենախաղերում մրցանակային առաջին տեղ գրավեց Համբարձում Մինասյանը, երկրորդ տեղը` Գոռ Ստեփանյանը, իսկ երրորդ տեղը` Լևոն Առաքելյանը: Աղջիկների մենախաղերում մրցանակային տեղեր գրավեցին Կարինե Մինասյանը` առաջին տեղ, Քնարիկ Մարգարյանը` երկրորդ տեղ և Գոհար Ձավարյանը` երրորդ տեղ:
Առաջնությունը բարձր մակարդակով անցկացրեցին բադմինթոնի Կիլիկիա մարզադպրոցի մարզիչ- մրցավարները Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանի ղեկավարությամբ:
Դիտեք դպրոցի բաց առաջնությունից տեսագրություններ:
Նյութը պատրաստեց Դ.Մինասյանը
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |