Նորություններ
Տեսական և գործնական պարապմունքներ բադմինթոնից
Դեկտեմբերի 11 – 21 – ը 2010թ. Երևան քաղաքում անցկացվեց միջազգային օլիմպիական կոմիտեի «համերաշխություն» կազմակերպության կողմից ներկայացված բադմինթոնի ազգային համակարգի զարգացման ծրագրի 3 –րդ փուլը: Ինչպես նախորդ երկու փուլերում, այնպես էլ 3 – րդ փուլը իր մեջ ընդգրկում էր տեսական և գործնական պարապմունքներ մարզիչների և մարզիկների համար: Այս փուլին մասնակցեցին 18 մարզիչներ` 12 հոգի Երևանից, 3 հոգի Վանաձորից, 1 հոգի Գյումրիից, 1 հոգի Իջևանից և Ստափանակերտից 1 հոգի: Սեմինարը անցկացրեց զարգացման ծրագրերի տնօրեն Գունտեր Հուբերը: Դեկտեմբերի 11 – ին պարոն Գունտերի հետ այցելեցինք Վանաձոր, որտեղ նա անցկացրեց պարապմունք: Դեկտեմբերի 12 – ին պարոն Գունտերը պարապմունք և սեմինար անցկացրեց N155 հիմնական դպրոցում: 13 – ին պարապմունք անցկացրեցինք Իջևանում, 14 – ին` մարզադահլիճում և սեմինար, 15 – ին պարապմունք անցկացրեցինք Գյումրիում: Մնացած հաջորդ օրերը պարապմունքներ և սեմինար անցկացրեցինք մարզադահլիճում: Այս փուլը այնքանով էր հաջողված, որ բոլոր մարզիչները կարողացան գործնական պարապմունքներում ցույց տալ իրենց գիտելիքների ամբողջ պաշարը:
Համաձայն պայմանավորվածության հաջորդ 2011թ. կանցկացվի սեմինար բադմինթոնի տեխնիկական ուղղվածությամբ հուլիս ամսին:
Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |