logo

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԲԱԴՄԻԱՆԹՈՆԻ WBF –Ի ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՆՈՐ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ 27 ՏԵՂՈՎ ԱՌԱՋԱԴԻՄԵԼ Է

Ինչպես արդեն հայտնել էինք՝ հունիսի 7-10-ը Լիտվայի մայրաքաղաք Կաունասում ընթացավ բադմինթոնի BWF Future Series շարքի Lithuanian International 2018 մրցաշարը, որը կազմակերպվել էր Բադմինթոնի եվրոպական ֆեդերացիայի՝ BEF-ի կողմից և ընդգրկված է Badminton Europe Elite Circuit-ի մրցաշարերի օրացույցում:
Մրցաշարը, թերևս, հաջողված ու հուսադրող կարելի է համարել կանանց մենախաղի մրցմանը 72 բադմինթոնիստուհիների մրցապայքարին մասնակցած BWF-ի ցուցակում 553-րդ, եվրոպական՝ BEF-ի վարկանիշային աղյուսակում 139-րդ հորիզոնականը զբաղեցնող ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 22-ամյա երևանցի Լիլիթ Պողոսյանի համար: Նա, ճիշտ է, մրցանակային տեղ չզբաղեցրեց՝ մենախաղում ճանաչվելով 33-րդը, սակայն որակավորման փուլում տոնած 2 արժեքավոր հաղթանակների շնորհիվ վարկանիշային 130 միավոր վաստակեց, որը թույլ տվեց հունիսի 14-ին հրապարակված համաշխարհային դասակարգման աղյուսակում 27 աստիճանով առաջընթաց արձանագրել և բարձրանալ 527-րդ հորիզոնական:
Վերջին 4 շաբաթվա ընթացաքում Պողոսյանի վարկանիշային աղյուսակում գրանցած առաջընթացի դինամիկան այսպիսի տեսք ունի.
24.05.2018թ՝ 1290 միավոր, 560-րդ տեղ,
31.05.2018թ՝ 1290 միավոր՝ 557-րդ տեղ,
07.06.2018թ՝ 1310 միավոր՝ 553-րդ տեղ,
14.06.2018թ՝ 1440 միավոր՝ 527-րդ տեղ:
Ինչ վերաբերվում է BEF-ի վարկանիշային աղյուսակին, ապա այստեղ Լիլիթը հունիսի 11-ի դրությամբ 950 միավորով ընթանում է 135-րդ հորիզոնականում:
<<2 հաղթանակները, այո, զգալի վարկանիշային միավորներ տվեցին: Հաջորդը մրցելույթս դեռ չգիտենք երբ է լինելու, որովհետև հիմա եկել եմ Հայաստան վնասվածքներս բուժելու։ 3 շաբաթ անց վերադառնալու եմ Դանիա ու վերսկսեմ մարզումներս>>:
Ինչպես հայտնի է Լիլիթ Պողոսյանը 2017թ սեպտեմբերի 1-ից Բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում Centre of excellence մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով:
Այս մարզումներից զատ Լիլիթին ավելի մեծ հնարավորություն է ընձեռվել նաև առավել հաճախակի մասնակցելու միջազգային մրցաշարերի: Տարեսկզբից Լիլիթը արդեն 6 միջազագային մրցաշարերում է հանդես եկել:
Պլանավորված է, որ ընթացիկ մրցաշրջանում Պողոսյանը մասնակցելու է առնվազն 10 միջազգային մրցաշարի, որպեսզի կարողանա բարելավել իր անհատական ընթացիկ վարկանիշը: Դանիայում, շարունակելով իր ծանրաբեռնված և արդյունավետ մարզումները, Լիլիթը դանիական ակումբի կազմում մասնակցում է նաև Դանիայի ակումբային թիմերի առաջնությանը:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան