ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ՎԻՏԻՆԳՈՒՍ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ԽԱՂՈՒՄ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԶԳԱԼԸ
Հանս Քրիստիան Սոլբերգ Վիտինգուսը (Դանիա) Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի շրջանակներում անցկացվող տղամարդկանց մենախաղում 3 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը։
Այս պահին զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը՝ դանիացի մարզիկը զրուցել է Բադմինթոն Եվրոպայի հետ.
-Ես դեռ հավատում եմ, որ կարող եմ վարկանիշային աղյուսակներում զբաղեցնել առավել բարձր հորիզոնականներ, բայց, անկեղծ ասած, ես այդքան էլ չեմ մտահոգվում այդ մասին։ Քանի դեռ գտնվում եմ առաջին երեք տասնյակի մեջ և հնարավորություն ունեմ մասնակցելու կարևոր միջոցառումներին, երջանիկ եմ։
Ինձ առավելապես հետաքրքրում է խաղիս մակարդակը, դրանում առաջադիմություն զգալը և լավագույնների հետ մրցակցելը։ Դա այն է, ինչի վրա ես այժմ կենտրոնացած եմ։
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ անցնելով հետևյալ հղումով՝
http://badmintoneurope.com/cms/default.aspx?clubid=4685&m=6199883&cmsid=239&pageid=5381&
Նյութը պատրաստեց Լիլիթ Մանուկյանը |