ԲԱԴՄԻՆԹՈՆ ԵՎՐՈՊԱՆ ՓՆՏՐՈՒՄ Է ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԾՈՎ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ

<<Բադմինթոն Եվրոպան>> փնտրում է զարգացման գծով գլխավոր մասնագետ՝ Կոպենհագենի կենտրոնական գրասենյակում աշպատանքի անցնելու համար։
Բադմինթոն Եվրոպան մայրցամաքային կոնֆեդերացիա է, որն զբաղվում է Եվրոպայի տարածքում այդ սպորտաձևի հետ կապված հարցերը վարելով։ Այժմ թիմը բաղկացած է 9 աշխատակիցներից, ովքեր աշխատում են լրիվ դրույքաչափով և 52 անդամ ասոցիացիաներից։ Թիմի՝ նոր աշխատակիցներով համալրումը արձանագրում է գրասենյակում կատարվող կառուցվածքային փոփոխությունները և գործունեության առավել ակտիվ մակարդակի անցումը։
Գլխավոր մասնագետի պարտավորությունների շրջանակն ընդգրկում է Բադմինթոն Եվրոպայի <<Զարգացման և բարձր կատարողականության>> բաժնի ընդհանուր կառավարումը։ Աշխատանքը ներառում է նաև ճանապարհորդելու հնարավորություն, հետևաբար պահանջում է աշխտանաքային ժամերի առումով որոշակի ճկունություն։
Գլխավոր մասնագետի պարտավորությունների շրջանակը, ի թիվս այլոց, ներառում է
- պլանավորման և ռեսուրսների ճիշտ օգտագործման ապահովում
- աջակցություն ազգային կառուցվածքներին
- ամառային դպրոցների կազմակերպում
- տարածքային ծրագրերի իրականացում
- տարեկան զեկույցների ներկայացում
- աշխատակազմի կառավարում
Որակավորում
- աշխատանքային փորձ ռազմավարության մշակման և դրա կիրառման ոլորտում
- աշխատանքային փորձ բյուջեի կառավարման ոլորտում
- աշխատանքային փորձ ծրագրերի մշակման ոլորտում
- աշխատանքային փորձ աշխատակազմի կառավարման ոլորտում
- բարձրագույն կրթություն՝ 3-5 տարի տևողությամբ
- աշխատանքային փորձ <<Բարձր կատարողականության>> ոլորտում
- աշխատանքային փորձ սպորտի զարգացման ոլորտում
- տիրապետում Բադմինթոն Եվրոպա կոնֆեդերացիայի և Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի ծրագրերին
- գրավոր և բանավոր անգլերենի լավ տիրապետում
- գիտելիքներ բադմինթոնի ոլորտի վերաբերյալ
- նախաձեռնողականություն և ակտիվություն
- վերջնաժամկետների առկայությամբ աշխատելու ունակություն
- Microsoft Office-ի տիրապետում
Աշխատավարձը ամսական կտրվածքով 35,000 DKR է, ինչպես նաև 14% կենսաթոշակ։
Հետաքրքված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ն և գրավոր կամ վիդեո տարբերակով դիմումը հետևյալ էլ. հասցեին brian.agerbak@badmintoneurope.com :
Խնդրում ենք դիմումը վերնագրել՝ SENIOR MANAGER
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 25-ը, ժամը 12-ը (CEST ժամանակային գոտի)
Աշխատանքի կատարման սկիզբը նախանշված է 2018 թվականի օգոստոսի 1-ին։
Մանրամասներին ծանոթացեք, անցնելով հետևյալ հղումով՝ http://badmintoneurope.com/cms/default.aspx?clubid=4685&cmsid=239&pageid=5381&m=6210417
Նյութը պատրաստեց Լիլիթ Մանուկյանը
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |