ԿԱՅԱՑԱՎ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Մայիսի 30-ից հունիսի 1-ը Երևանում անցկացվեց բադմինթոնի Երևանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին մայրաքաղաքի մարզադպրոցների շուրջ 70 մարզիկ-մարզուհիներ:
Երեք օր տևած առաջնությունն անցավ շատ բարձր, տոնական մթնոլորտում: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցնողները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: |