ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՀՀ ԲԱԶՄԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՈՒԺԵՐՆ Է ՓՈՐՁԵԼՈՒ <<YONEX LATVIA INTERNATIONAL>> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Կանանց բադմինթոնի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, ՀՀ թիվ 1 ռակետ, 22-ամյա Լիլիթ Պողոսյանը 2017թ սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում Centre of excellence մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով:
Այս մարզումներից զատ Լիլիթին ավելի մեծ հնարավորությունն է ընձեռնվել նաև առավել հաճախակի մասնակցելու միջազգային մրցաշարերի:
ՀՀ բազմակի չեմպիոնուհին 2018թ.-ին արդեն հասցրել է մասնակցել 4 միջազգային մրցաշարի: Նա նախ հունվարի 18-21-ը Լունդ քաղաքում հանդես է եկել Շվեդիայի բաց առաջնությանը՝ Swedish Open, իսկ փետրվարի 28-ից մարտի 3-ն էլ Տրենչին քաղաքում Սլովակիայի բաց առաջնությունում՝ YONEX Slovak Open-ում, իսկ ապրիլի 5-8-ն էլ Ֆինլադիայի Վանտաա քաղաքում՝ Ֆինլադիայի բաց առաջնությանը` Finnish Open 2018-ին, իսկ ապրիլի 19-22-ը Հունաստանի Սիդիրսկաստրո քաղաքում ընթացած] ներկայուցուցչական Hellas International միջազգային մրցաշարին:
Ծրագրված է, որ ընթացիկ մրցաշրջանում Պողոսյանը մասնակցելու է առնվազն 10 միջազգային մրցաշարի, որպեսզի կարողանա բարելավել իր անհատական ընթացիկ վարկանիշը: Դանիայում, շարունակելով իր ծանրաբեռնված և արդյունավետ մարզումները, Լիլիթը դանիական ակումբի կազմում մասնակցում է նաև Դանիայի ակումբային թիմերի առաջնությանը:
Մասնավորապես ապրիլի 22-ին նա դանիական <Թոստղուպ Էլիտ>` Taastrup Elite Badminton (TEB) ակումբի կազմում, որը 3-րդ դիվիզոնի 1-ին խմբի մրցաշարում 4-րդ տեղն էր գրավել փլեյ–օֆֆում 2-րդ դիվիզոնում հանդես գալու ուղեգիրը վիճարկեց 3-րդ դիվիզոնի 2-րդ խմբում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած <<էսբյերգի>> հետ: Վճռորոշ մրցամարտը 7:4 հաշվով շահելով <<Թոստղուպ Էլիտը>> 2-րդ դիվիզոնում հանդես գալու ուղեգիր նվաճեց: Հատկապես ուրախալի է, որ իր թիմի այս կարևոր ու ծանրակշիռ հաղթանակում մեծ ներդրում ունեցավ Լիլիթ Պողոսյանը: Նա այսպես մեկնաբանեց իր ու իր թիմի ելույթը.
<Հաղթանակ դանիական ակումբային առաջնության երրորդ դիվիզիայի փլեյ -օֆֆ փուլի վերջին խաղում, ու <Թոստղուպ Էլիտը> հաջորդ մրցաշրջանում հանդես կգա երկրորդ դիվիզիայում մեծ պատիվ էր խաղալ աշխարհի չեմպիոն Թոմաս Լեյբորնի թիմում։ Ուրախ եմ, որ վերջին խաղում կարողացա երկու միավոր պարգել իմ թիմին` հաղթելով և' մենախաղում, և' զուգախաղում շոտլանդացի Թոնի Վուդսի հետ>։
Առաջիկայում Պողոսյանը պատրաստվում է հանդես գալու future series մրցաշարքի ևս 2 միջազգային մրցաշարերի: Լիլիթը նախ, Ելագվայում (Լատվիա) ուժերը կփորձի մայիսի 31-ից հունիսի 3-ն ընթանալիք YONEX Latvia International , ապա հունիսի 7-10-ն էլ իր վարպետությունը կցուցադրի Կաունասում (Լիտվա) կանցկացվելիք YONEX Lithuanian International մրցաշարում:
Արդեն հայտնի են YONEX Latvia International մրցաշարի վիճակահանության արդյունքները: ՀՀ բազմակի չեմպիոնուհին մենախաղի մրցաշարում պայքարը սկսելու է որակավորման փուլից: Այստեղ 24 երկրի 48 մարզուհիներ խաղարկելու են հիմնական ցանցում հանդես գալու իրավունք տվող 8 ուղեգրերը:
Որակավորման փուլի 2-րդ շրջանում ներկայում համաշխարհային՝ IWF-ի կանանց մենախաղի դասակարգման աղյուսակում 558-րդ հորիզոնականը զբաղեցնող 22-ամյա Լիլիթ Պողոսյանի մրցակիցը կլինի այդ նույն ցուցակում համապատասխանաբար 444-րդ և 958-րդ տեղերում ընթացող Յուլյա Զապոլսկայան, (Ռուսաստան, 28 տարեկան)- Մարիոն Լե Տուրդու, (Ֆրանսիա, 18 տարեկան) զույգի հաղթողի հետ: Այս շրջանում հաղթելու դեպքում որակավորման փուլում 3-րդ շրջանում հայ բադմինթոնիստուհին Վլադիսլավա Լեսնայա, Ուկրաինա – Վիկտորիա Կոզիրևա,Ռուսաստան/Մարիանա Վիարբինսկայա, Բելառուս զույգերի հաղթողի հետ կխաղարկի հիմնական ցանցի ուղեգիրը: Հիմնական ցանցի 1/16-րդ փուլում Լիլիթի մասնակցությամբ վերևում նշված զույգերի որակավորման փուլի հաղթողը հանդիպելու է համաշխարհային վարկիշյաին աղյուսակում 131-րդ հորիզոնկյանը զբաղեցնող 18-ամյա իսպանուհի Սառա Պելանվեր Պերեյրայի հետ:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |