ԿԱՅԱՑԱՎ ՊԱՆ-ԱՄԵՐԻԿԱՅԻ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Գվատեմալայում ապրիլի 26-29-ը անցկացվեց Պան-Ամերիկայի առաջնությունը: Լավագույն կերպով իրենց դրսևորեցին Կանադայից ժամանած բադմինթոնիստները. եզրափակչում հանդես եկավ կանադացի 8 մարզիկ/զույգ, որոնք նվաճեցին 4 ոսկե և 4 արծաթե մեդալ: Բրոնզե մեդալներ նվաճեցին Գվատեմալայի, Մեքսիկայի, Կուբայի, Պերուի, ԱՄՆ-ի և Կանադայի մարզիկները: Ընդհանուր առմամբ, պատվո հարթակին կանգնեցին 7 երկրի ներկայացուցիչներ:
Նշենք, որ առաջնությանը մասնակցում էին ևս 9 երկրի՝ Չիլիի, Ջամայկայի, Էկվադորի, Վենեսուելայի, Կոստա-Ռիկայի, Պանամայի, Բարբադոսի և Սուրինամի բադմինթոնիստներ:
Առավել մանրամասն առաջնության արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://www.tournamentsoftware.com/sport/matches.aspx?id=0239669F-C006-445B-B760-FD9631CA3DF1&d=20180429 |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |