logo

ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սիրողական բադմինթոնը ամենատարածված սպորտային խաղերից է: Այս մարզաձևը ոչ միայն գրավիչ է, հետաքրքիր, այլ նաև շատ օգտակար առողջության համար: Գիտնականները պարզել են, որ բադմինթոնն ամենաօգտակար մարզաձևերի լավագույն հնգյակում է: Նրա առավելություններն են՝
1. Պայքար ավելորդ քաշի դեմ: Այս կետում հետաքրքրականն այն  է, որ կարելի է նիհարել բադմինթոն խաղալով՝ առանց սահմանափակելու սննդի ընտրության հարցում: Խաղն ինքնին շատ դինամիկ է, ինչն էլ հանգեցնում է նիհարեցմանը:
2. Սիրտ-անոթային և շնչառական համակարգի վրա դրական ներգործություն: Գաղտնիք չէ, որ բադմինթոնը պահանջում է ինտենսիվ և ռիթմիկ աշխատանք: Սպորտից հեռու մարդկանց համար սկզբնական շրջանում բարդ կլինեն շնչառական խնդիրները, բայց հետզհետե օրգանիզմը կսովորի խաղի տեմպին՝ նպաստելով առկա առողջական խնդիրների լուծմանը:
3. Սթրեսից ձերբազատում: Այն օգնում է թուլացնել լարվածությունը և դրական լիցքեր ստանալ: Բադմինթոն խաղալու 1 ժամվա ընթացքում ծախսվում է շուրջ 500 կալորիա. այն միաժամանակ և՛ օգտակար է, և՛ հաճելի:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան