ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԸ ՆՎԱՃԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
Աշխարհի չեմպիոն Վիկտոր Աքսելսենին հաջողվեց երկրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Տղամարդկանց մենախաղում դանիացին ուժեղ գտնվեց անգլիացի Ռաջիվ Ուսեֆից. խաղն ավարտվեց 21-8 21-7 հաշվով: Աքսելսենը երկար ժամանակ կորտում չէր եղել. ոտքի վնասվածք ստանալուց հետո ենթարկվել էր վիրահատության, չէր կարողացել մասնակցել Անգլիայի բաց առաջնությանը և այս տարի առաջին խոշոր մրցաշարին հենց դարձավ հաղթող: Նախորդ անգամ Աքսելսենին հաջողվել էր դառնալ Եվրոպայի չեմպիոն 2016 թվականին:
Չեմպիոնական խաղից հետո Աքսելսենը նշել է.
-Ես իսկապես երջանիկ եմ: Մինչ այս ես ինձ տանն զգում էի ինչպես առյուծը վանդակում և սպասում էի, թե երբ եմ դուրս գալու:
Եվրոպայի առաջնության մյուս եզրափակիչների արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://www.tournamentsoftware.com/sport/matches.aspx?id=FC3BF9CF-E75E-4D3A-800A-1B12F3156710&d=20180429 |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |