logo

ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ  ԿԵՐՏԵԼԻՍ. ՄԱՐԻՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԱՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ

Ապրիլի 29-ին իսպանական Հուելվայում իսկական տոն էր. տեղացի բադմինթոնիստուհի Կարոլինա Մարինին հաջողվել էր պատմության մեջ առաջին անգամ դառնալ Եվրոպայի քառակի չեմպիոն՝ այն էլ իր ծննդավայրում: Միշտ էլ Կարոլինայից ակնկալիքները մեծ են, երբ նա գտնվում է կորտում: Այս անգամ էլ նա բոլորից ուժեղ գտնվեց, իսկ եզրափակչում հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենյա Կոսեցկայային: 35 րոպե տևած խաղի ամբողջ ընթացքում իսպանացի երկրապուգներն ակտիվորեն աջակցում էին սիրելի մարզուհուն: Խաղն ավարտվեց 21-15 21-7 հաշվով: Կոսեցկայայի համար արծաթե մեդալն առաջինն էր Եվրոպայի առաջնության կանանց մենախաղում: Խաղից հետո Մարինը, պատասխանելով հարցերին, նշել է.
- Ես  չէի ցանկանում այսօր խաղը շուտ ավարտել: Ես պարզապես ցանկանում էի երկար խաղալ: Սա անչափ կարևոր է ինձ համար: Արտասվում էի, քանի որ միանգամայն այլ է խաղալ հարազատ երկրպագուների ներկայությամբ և ես չգիտեմ, արդյո՞ք նման հնարավորություն այլևս կընձեռվի, թե ոչ:

Այս հաղթանակով Մարինը դարձավ Եվրոպայի առաջնության կանանց մենախաղի ամենաշատ ոսկե մեդալ նվաճած բադսմինթոնիստուհին՝ 2014, 2016, 2017, 2018:
Եվրոպայի առաջնության եզրափակիչների մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

http://www.tournamentsoftware.com/sport/matches.aspx?id=FC3BF9CF-E75E-4D3A-800A-1B12F3156710&d=20180429

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան