ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Բուլղարացի Գաբրիելա և Ստեֆանի Ստոևա քույրերին հաջողվեց անել անհնարինը՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճել բադմինթոնի Եվրոպայի չեմպիոնի տիտղոս՝ Բուլղարիայի դրոշի ներքո: Անցած տարի Կոլդինգում (Դանիա) կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ քույրերն արդեն նշանակալի հաջողության էին հասել՝ նվաճելով կանանց զուգախաղի արծաթե մեդալներ: Նրանցից ուժեղ էր գտնվել միայն դանիացի տիտղոսակիր Ջուլ-Պեդերսեն զույգը: Այս առաջնությանն արդեն Գաբրիելան ու Ստեֆանին անկասելի էին. եզրափակչում նրանք հաղթեցին Ֆրանսիան ներկայացնող Էմիլի Լեֆել/Անն Թրան զույգին: Խաղն ավարտվեց 21-12 21-10 հաշվով:
Եվրոպայի նորաթուխ չեմպիոն Ստեֆանի Ստոևան խաղից հետո կիսվել է տպավորություններով.
- Մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, որ մենք դա արեցինք. չէ՞ որ Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար մենք 3 տարի պայքարել ենք:
Առաջնության եզրափակիչների մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
http://www.tournamentsoftware.com/sport/matches.aspx?id=FC3BF9CF-E75E-4D3A-800A-1B12F3156710&d=20180429 |