<<BASIS>>. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ՝ ՄԻՏՎԱԾ ՕԳՆԵԼՈՒ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Լուսանկարը՝ Badminton Europe-ի
<<Բադմինթոն Եվրոպայի>> անդամ-երկների ֆորումի ժամանակ ներկայացվեցին 2017 թ.-ին իրականացված աշխատանքները: Դրանցից ամենահատկանշականներից մեկը ներկայացրեց Էմմա Մեսոնը, ով ղեկավարել է նոր ծրագրի ստեղծման գործընթացը: Ծրագիրը կոչվում է <<BASIS>>. այն միտված է օգնելու <<Բադմինթոն Եվրոպայի>> անդամներին մեծացնելու համագործակցությունը և նպաստելու բադմինթոնի զարգացմանը եվրոպական տարբեր երկրներում: <<BASIS>>-ը բաղկացած է տարբեր ուղղություններից՝ կամավորների ներգրավման ծրագիր, մարզիչների վերապատրաստման կամ ամառային դպրոցների կազմակերպման ծրագիր, <<ԲԵ>>-ի ներկայացուցչի գործուղում անդամ երկիր՝ դասախոսություններով հանդես գալու և փորձի փոխանականում կատարելու նպատակով, ադմինիստրատիվ աշխատանքների կատարելագործման ծրագիր, անդամ-երկրների միջև համագործակցության մեծացմանը նպաստող մի շարք ծրագրեր և այլն:
Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումով՝
http://badmintoneurope.com/cms/?&pageid=24671 : |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |