ԼԻԼԹԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈւՄ ԵՎՍ ԴԺՎԱՐԻՆ ՈՒ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Կանանց բադմինթոնի մենախաղի և զուգախաղի ՀՀ բազմակի չեմպիոնուհի, 21-ամյա երևանցի Լիլիթ Պողոսյանը ապրիլի 19-22-ը Հունաստանի Սիդիրսկաստրո քաղաքում ընթանալիք ներկայուցուցչական Hellas International միջազգային մրցաշարի կանանց մենախաղի մրցմանը պայքարը սկսում է 32 ուժեղագույնների հիմնական ցանցի մրցաշարից՝ 1/16-րդ փուլից: Նրա առաջին մրցակիցը ի հայտ կգա որակավորման փուլի արդյունքով: Ընդհանուր առմամբ հաշվի առնելով նաև որակավորման փուլի մասնակիցներին, ստուգատեսի կանանց մենախաղի մրցաշարում հաղթողի կոչումը վիճարկում են 22 երկրի 56 բադմինթոնիստուհի: Հիմնական ցանցի մրցաշարի 24 մասնակիցները նախապես հայտնի են, իսկ մնացած 8 բադմինթոսնիստուհիներն ի հայտ են գալիս որակավորման փուլի 2 շրջանով անցկացվող 11 երկրի 32 մարզուհիների մրցապայքարից հետո: Որակավորման 1-ին փուլի ՄարիաԴեսպոնիա Մակու, Հունաստան –Յոհաննա Փիսի, Կիպրոս, և Ջեսիկա Յանտի, Ֆինլադիա- Շլո Մակեր, Հոլանդիա զույգերի հաղթողները 2-րդ շրջանում կվիճարկեն հիմնական ցանցի մրցաշարին մասնակցելու ուղեգիրը: Որակավորման փուլի 2-րդ շրջանի այս զույգերի մրցավեճի հաղթողը հիմնական ցանցի մրցաշարի 1/16-րդ փուլում ուժերը կչափի Լիլիթ Պողոսյանի հետ: Եթե Լիլիթին հաջողվի հաջողությամբ հաղթահարել 1-ին արգելքը, ապա նա 1/8-րդ փուլում կհանդիպի ու քառորդ եզրափակչում ելույթ ուենալու ուղեգիրը կխաղարկի Մարիա Միցովա, Բուլղարիա- Էլլա Սյոդրեստրյոմ, Շվեդիա զույգի հաղթողի հետ: Ներկա պահին Լիլիթ Պողոսյանը կանանց մենախաղի համաշխարհային դասակարգման՝ BWF-ի ցուցակում 1530 միավորով զբաղեցնում է 506-րդ հորիզոնկանը, իսկ եվրոպական համադաշնության՝ BEC-ի վարկանիշային աղյուսակում 600 միավորով 187-րդն է: Համեմատության համար նշենք, որ Մարիա Միցովան կանանց մենքխաղի համաշխարհային՝ BWF-ի վարկանիշային աղյուսակում 21101միավորով զբաղեցնում է 68-րդ, իսկ BEC-ի ցուցակում`13890 միավորով 6-րդ տեղը: Իսկ Էլլա Սյոդերստրյոմը BWF-ի ցուցակում` 3810 միավորով 309-րդն է, իսկ BEC-ի աղյուսակում էլ` 2920միավորով ՝ 90-րդ հորիզոնականում է: Հիշեցնեք, որ Լիլիթ Պողոսյանը 2017թ սեպտեմբերի 1-ից բադմինթոնի եվրոպական համադաշնության հատուկ քառամյա ծրագրով Դանիայի Հոլբեկ քաղաքում մարզումային ճամբարում վարպետությունը կատարելագործելու բացառիկ հնարավորություն է ստացել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակցելու հեռահար նպատակով: Բացի այդ Պողոսյանը հնարավորություն ունի նախ մասնակցելու 2019 թ. հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպայի մարզական 2-րդ խաղերին: Ինչպես պարզաբանեց մարզուհին այդ ստուգատեսին մասնակցելու հնարվորություն կա. 《Այո, Մինսկի ուղեգիր նվաճելու շանսեր կան։ Հարկավոր է Եվրոպայի անհատական առաջնության մասնակցելու մրցակարգի նման վարկանիշային միավորներ վաստակել տարբեր միջազգային մրցաշարերում: Բելառուսի մայրաքաղաքում անցկացվելիք խաղերի կանանց բադմինթոնի մենախաղի մրցաշարին 32 մարզուհի է մասնակցելու: Այս օլիմպիադային մասնակցելու վարկանիշային միավորներ կարելի է հավաքել մինչև 2019 թ. մարտի 28-ը: Հայտնի է նաև, որ Մինսկում յուրաքանչյուր երկրից առավելագույնը կարող է մասնակցել 2 բադմինթոնիստուհի》: Այնպես որ այս խաղերին մասնակցելու համար Եվրոպայի դասակարգման աղյուսակում հարկավոր է անպայման առաջատար դիրքեր զբաղեցնել: Հավելենք նաև, որ 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցել երազող ՀՀբազմակի չեմպիոնուհին 2018թ.-ին արդեն հասցրել է մասնակցել 3 միջազգային մրցաշարի: Նա նախ հունվարի 18-21-ը Լունդ քաղաքում հանդես է եկել Շվեդիայի բաց առաջնությանը՝ Swedish Open, իսկ փետրվարի 28-ից մարտի 3-ն էլ Տրենչին քաղաքում Սլովակիայի բաց առաջնությունում՝ YONEX Slovak Open-ում, իսկ ապրիլի 5-8-ն էլ Ֆինլադիայի Վանտաա քաղաքում՝ Ֆինլադիայի բաց առաջնությանը` Finnish Open 2018-ին: Պլանավորված է, որ ընթացիկ մրցաշրջանում Պողոսյանը մասնակցելու է առնվազն 10 միջազգային մրցաշարի, որպեսզի կարողանա բարելավել իր անհատական ընթացիկ վարկանիշը: Դանիայում շարունակելով իր ծանրաբեռնված և արդյունավետ մարզումները Լիլիթը երեկ` ապրիլի 11-ին բացառիկ հնարավորությունն է ունեցել տեղի հանրահայտ ու աշխարհռչակ բադմինթոնիստների հետ ոչ միայն հանդիպելու, այլ նաև մարզվելու, ու դրանից ստացած իր տպավորություններով ահա այսպես է կիսվել. 《Հիանալի օր Դանիայի ազգային հավաքականի մարզումային կենտրոնում։ Որպես տեղեկություն ասեմ, որ տղամարդկանց հավաքականը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, կանանց հավաքականը` Եվրոպայի բազմակի չեմպիոն։ Աշխարհի ու Եվրոպայի անհատական առաջնություններում էլ մեդալակիրներ ունեն, Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ու աշխարհի չեմպիոն Վիկտոր Աքելսենն էլ հենց էստեղ է մարզվում։ Մի խոսքով, չեմպիոնական օր չեմպիոնների հետ》:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |