logo

<<ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ` ՆՈՐ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԽԱՂԱՈՃՍ ԱՐԴԵՆ ԵՍ ԷԼ, ՄԱՐԶԻՉՆԵՐՍ ԷԼ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ>> ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարը՝ Badminton Europe-ի

Այսօր՝ ապրիլի 5-ին Ֆինլանդիայի Վանտա քաղաքում մեկնարկել է Ֆինլանդիայի բաց առաջնությունը, որին մասնակցում էր նաև դանիական Հոլբեկ քաղաքում հմտությունները կատարելագործող, Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը:
Լիլիթի մրցակիցը Մալայզիան ներկայացնող Լի Զի Յին էր, որը մինչ հայ բադմինթոնիստուհուն հանդիպելը ոչ մի հնարավորություն չէր տվել ինդոնեզացի Վայնշավի Կարիին՝ հաղթելով 21:9 21:11 հաշվով: Բադմինթոնի լավագույն դպրոցներից մեկն ունեցող Մալայզիան այս անգամ ևս պատրաստված և ուժեղ մարզիկներով էր ներկայացել մրցաշարին: Առաջնությանը վատառողջ մասնակցող Լիլիթին մալայզիացին հաղթեց 21:14 21:10 հաշվով: Հաջորդ փուլում վերջինս ևս հաղթանակ տոնեց՝ այս անգամ շրջանցելով արդեն Բելառուսի ներկայացուցչին: Նշենք նաև, որ Լի Զի Յինից ամենաշատ միավորներ հաջողվեց վաստակել միայն Պողոսյանին:
Խաղից հետո Բադմինթոնի Հայաստանի ֆեդերացիան կապ է հաստատել Լ. Պողոսյանի հետ, ով փոխանցել է իր տպավորությունները.
- Խաղս ավելի լավ կարող էր լինել, բայց մյուս կողմից էլ կարողացա ինքս ինձ բացահայտել ուրիշ խաղամակարդակով։ Մրցակիցս իսկապես ուժեղ էր, բայց ես փորձեցի պայքարել մինչև վերջ։ Ամենակարևորը` նոր հարվածներն ու նոր խաղաոճս արդեն ես էլ, մարզիչներս էլ տեսնում ենք, ինչը մոտիվացնում է, որ շարունակենք քրտնաջան աշխատանքը:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան