logo

ԽԱՂՍ ԱՃԵԼ Է, ԱՎԵԼԻ ՀԱՍՈՒՆ ՄԱՐԴ ԵՄ ԴԱՐՁԵԼ. ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԿԵՍ ՏԱՐԻ Է՝ ՄԱՐԶՎՈՒՄ Է ԴԱՆԻԱՅՈՒՄ

ՀՀ բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանը զրուցել է <<Հայկական ժամանակի>> հետ և պատմել իր մարզումների, Դանիայում կյանքի, ապագայի սպասելիքների և այլնի մասին:
Ստորև ներկայացնում ենք պատառիկներ հարցազրույցից, իսկ այն ամբողջությամբ կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝ http://armtimes.com/hy/article/132585 :
«Ինձ համար շատ արագ անցավ, բայց, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչքան եմ փոխվել թե՛ կորտում, թե՛ կորտից դուրս։ Խաղս իսկապես շատ է աճել, արդեն մրցաշարերում հավասար կարողանում եմ պայքարել փորձառու խաղացողների դեմ։ Վերջին 2 մրցաշարերում՝ Շվեդիայում ու Սլովակիայում, ճիշտ է՝ որակավորման փուլը չեմ անցել, բայց պարտվել եմ 3 սեթով ու լրիվ հավասար պայքարներում։ Հիմա մարզումների ընթացքում զարգացնում ենք այն տեխնիկական ու տակտիկական հմտությունները, որոնց օգնությամբ արդեն կկարողանամ հաղթանակը մինչեւ վերջ իմ ձեռքերում պահել։ Իսկ կորտից դուրս՝ որպես մարդ, ավելի ինքնուրույն եմ դարձել, ավելի շփվող, ազատ ու ինքնավստահ»,- ասաց նա:
Տեղական մրցաշարերում նաեւ մրցանակային տեղեր է զբաղեցրել իր ակումբի՝ Taastrup Elite-ի կազմում: Li-ning Valby Open-ում հաղթող է դարձել, իսկ Հոլբեկի մրցաշարում՝ զբաղեցրել է 3-րդ տեղը: Այս արդյունքներին հասել է արդյունավետ եւ լավ կազմակերպված մարզումների շնորհիվ:
Այս կյանքը Լիլիթին շատ է դուր գալիս: Երբեմն, սակայն, կարոտում է տունը, ընտանիքը, ընկերներին: Ափսոսում է այն ժամանակը, որը կարող էր անցկացնել նրանց հետ:

«Շատ կուզեի, որ իրենք էլ իմ կողքին լինեին, բայց գիտակցում եմ, որ սա ժամանակավոր է, վերջում իհարկե նորից վերադառնալու եմ իմ հին կյանքին»,- ասում է նա:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան