logo

ԵՎՍ ԵՐԵՔ ՄԱՐԶԻԿ ՄԻԱՑԱՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ

Ջոնաթան Դոլանը (Իռլանդիա), Իլիաս Խանթհուն (Հունաստան) և Ջոնաթան Պերսոնը (Գերմանիա) միացան Եվրոպայի Բադմինթոնի համադաշնության <<Գերազանցության կենտրոնին>> (Centre of Excellence):

Ջոնաթան Դոլանը (Իռլանդիա)

<<Ցանկանում եմ ամբողջ ուժով մարզվել բարձրակարգ մարզիչների հետ տեսնելու` ինչքան կարող եմ կատարելագործվել: Կենտրոնում շատ լավ մարզիկներ կան, և նրանց հետ մրցելու միտքն ինձ ուղղորդեց տեղափոխվել այստեղ: Գերազանցության կենտրոնում մարզիչների հիանալի թիմ է աշխատում: Նրանք ինձ սատարում են և խորհուրդ տալիս ճիշտ որոշումներ կայացնել իմ կարիերան ձևավորելու ուղղությամբ>>:

Ջոնաթան Պերսոն (Գերմանիա)
Քսաներեքամյա Ջոնաթանը Կենտրոնի մասին առաջին անգամ լսել էր ընկերներից, ովքեր ասել էին, որ Հոլբեկում լավ կենտրոն է ստեղծվել:
<<Իմ նպատակն ավելի լավ մարզիկ դառնալն է, և կարծում եմ` Կենտրոնն ինձ կօգնի հասնել ուզածիս:
Շատ լավ մարզիկներ են այստեղ մարզվում, և երբ, օրինակ, դու վաղ առավոտյան մարզումներից վհատվում ես, ինչ-որ մեկը միշտ կկանգնի կողքիդ և քեզ կստիպի անել լավագույնը, ինչ կարող ես: Դա ինձ շատ է դուր գալիս>>:

Իլիաս Խանթհուն (Հունաստան)
Հույն մարզիկ Խանթուն արդեն մի քանի անգամ հասցրել է այցելել Կենտրոն, իսկ այս անգամ որոշել  է 6 ամիս ժամկետով  մնալ այստեղ:
<<Ես մտածում  եմ մինչև 2020 թվականի Օլիմպիական խաղերը մնալ այստեղ, բայց ցանկանում եմ տեսնել` ինչ արդյունքի կհասնեմ և դրանից հետո նոր կորոշեմ ինչ անել>>:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերից <<Գերազանցության կենտրոնում>> մարզվում և բնակվում է Բադմինթոնի Հայաստանի հավաքականի առաջատար Լիլիթ Պողոսյանը:

Պատրաստեց՝ ԼիլիթԱդամյանը

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան