ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՏՈՄՍԵՐՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ ԵՆ

Աշխարհի բոլոր կողմերում բնակվող բադմինթոնի սիրահարներն արդեն կարող են ձեռք բերել Հուելվայում (Իսպանիա) ապրիլի 24-29-ին անցկացվող Եվրոպայի առաջնության տոմսերը: Այն ավանդաբար անցկացվում է ամեն տարվա 17-րդ շաբաթը: Այս տարի մայրցամաքի՝ բադմինթոնի կարևորագույն միջոցառումն անցկացվելու է գործող չեմպիոն Կարոլինա Մարինի ծննդավայրում, որը լրացուցիչ խթան է Իսպանիայի բադմինթոնի ֆեդերացիայի համար՝ կազմակերպել ամեն ինչ այնպես, ինչպես վայել է չեմպիոնի ծննդավայրին:
Այս գարնան ամենասպասված միջոցառման տոմսերը կարելի է գնել հետևյալ հղումով՝
http://huelva2018.badminton.es/news/118567/Tickets-already-available :
Եվրոպայի առաջնության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կազմակերպիչների կայքում՝
http://huelva2018.badminton.es/ : |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |