logo

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ՍԿՍԵՑԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄՐՑԱՇԱՐԸ

Իսրայելի Ռիոն Լե Զիոն քաղաքում այսօր մեկնարկեց <<Առյուծը Զիոնում>> անունը կրող առաջնությունը, որը կտևի մինչև մարտի 17-ը: Աղջիկների մինչև 15 տարեկանների պայքարին մասնակցում են մեր երեք հեռանկարային մարզուհիները՝ Գայանե Մամաջանյանը, Սվետլանա Բոյաջյանը և Էլեն Տիրատուրյանը:
Առաջինը կորտ դուրս եկավ Սվետլանան՝ հաղթելով սեփական հարկի տակ հանդես եկող Ալմա Սելային 21-14 21-12 հաշվով: Ավելի խոշոր հաշվով հաղթանակ գրանցեց Գայանեն՝ 21-11 21-7 հաշվով առավելության հասնելով Իսրայելի ներկայացուցիչ Լանա Աբրիանովի նկատմամբ: Ցավոք նույնը չհաջողվեց Էլենին, ով պարտվեց Կիպրոսի ներկայացուցչին 21-2 21-9 հաշվով:
Մյուս արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև.
Գայանե Մամաջանյան – Լանա Աբրիանով (Իսրայել)                 21-11 21-7
Գայանե Մամաջանյան – Թեոդորա Հաջիսոլոմու (Կիպրոս)        21-8 21-9
Գայանե Մամաջանյան – Ալիյա Սիմխաև (Իսրայել)                     21-7 21-6
Ալմելա Սելա (Իսրայել) - Սվետլանա Բոյաջյան                           14-21 12-21
Հաննա Հալ (Դանիա) - Սվետլանա Բոյաջյան                             19-21 15-21
Սվետլանա Բոյաջյան – Անտոնիու Իոաննա (Կիպրոս)                 11-21 19-21

Կլարա Մայքլ (Կիրպոս) – Էլեն Տիրատուրյան                              21-2 21-9
Էլեն Տիրատուրյան – Ֆի Յանսեն (Դանիա)                               13 -21 7-21

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան