logo

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՆ

Կազանում անցկացված Եվրոպայի թիմային առաջնության շրջանակներում բացվեց առաջին գեղարվեստական ցուցահանդեսը նվիրված բադմինթոնին: Գրաֆիկական աշխատանքների հեղինակը ռուս նկարչուհի Մարիա Սուվորովան էր: Թեման սպորտային բադմինթոնն էր: Աշխատանքներն ստեղծելու համար հեղինակը դիտել է մի շարք մրցաշարեր, մասնակցել Ռուսաստանի հավաքականի մարզումներին: Առաջնության հյուրերը մեծ հետաքրքրությամբ են մասնակցել ցուցահանդեսին, իսկ հեղինակն էլ խոստացել է, որ այն շարունակական բնույթ կկրի:
<<Ես իմ աշխատանքներում շատ եմ անդրադարձել բալետին և բադմինթոնը շատ նման է պարի: Խաղացողների անտիկ գեղեցկությունը և ներդաշնակությունը հիացնում է. նրանցից ինչ-որ ուրախություն է ճառագում>>,- ասել է Սուվորովան ցուցահանդեսի բացման ժամանակ:

<<Բադմինթոն Եվրոպայի>> գլխավոր քարտուղար Բրայան Ագերբակը ևս տպավորվել է ցուցահանդեսից՝ նշելով, որ Սուվորովայի նկարները ամբողջովին արտահայտում են բադմինթոնի գեղեցկությունն արվեստի միջոցով:

 

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան