ԳԻՏԵԻ՞Ք, ՈՐ… ԳԱԳԱՐԻՆԸ ԵՂԵԼ Է ԲԱԴՄԻՆԹՈՆԻ ՍՊՈՐՏԻ ՎԱՐՊԵՏ
Ռուս հայտնի տիեզերագնաց Յուրի Գագարինը, ով առաջին մարդն էր, որ թռավ տիեզերք, եղել է նաև բադմինթոնի սպորտի վարպետ: Եվ դա պատահական չէ, քանի որ բադմինթոնը համարվում է ամենաշատ էներգիա խլող սպորտաձևերից մեկը հոկեյից հետո և մտնում է տիեզերագնացների պատրաստման պարտադիր ծրագրի մեջ: Մինչ օրս Գագարինի թանգարանում պահվում է հայտնի տիեզերագնացի ռակետը:
Հայտնի փաստ է, որ բադմինթոնը զարգացնում է ռեակցիան, մտքի արագությունը, դիմացկունությունը և այլ կարևոր հատկանիշներ:
Այն նաև օգնում է վերականգնվել բարդ թռիչքներից հետո, քանի որ երկարատև տիեզերական ծանրաբեռնվախությունից հետո տուժում են նաև աչքի մկանները, իսկ բադմինթոնը նպաստում է դրանց արագ վերականգնմանը: Ֆուտբոլը, հոկեյը և այլ մարզաձևեր չեն ընդգրկվել տիեզերագնացների նախապատրաստական խրագրում վնասվածքների առատության պատճառով: ԻՍկ բադմինթոնի պարագայում ամեն ինչ այլ է՝ վնասվածքներն ավելի քիչ են, աշխատում են գրեթե բոլոր մկանները, զարգացնում է կոորդինացիան:
Այսպիսով, Գագարինի շնորհիվ բադմինթոնը նախկին Խորհրդային տարածքում դարձավ բոլորի կողմից սիրելի մարզաձև: Դրա պատճառնեից մեկն էլ հենց այն էր, բադմինթոն կարելի է սկսել խաղալ բոլոր տաիրքներում՝ ստանալով գերագույն հաճույք և առողջ մարմին:
|
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |