ՍԵՐԳԵՅ ՇԱԽՐԱՅ. <<ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՐԱՆՈՒՄ Է. ԲԱԴՄԻՆԹՈՆԸ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ>> <<ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԼԱՎԱՑՈՒՄ -7-ԻՑ ՄԻՆՉԵՎ 1>>
Ձեզ ենք ներկայացնում Ռուսաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Շախրայի հետ հարցազրույցից հատվածներ բադմինթոնի և տեսողության կապի վերաբերյալ:
-Ես արդեն 35 տարի է բադմինթոն եմ խաղում և ուշադրություն եմ դարձրել այն համգամանքի վրա, որ բադմինթոնիստները ակնոց չեն կրում: Ու կարևոր չէ, թե քանի տարեկան է բադմինթոնիստը. չէ որ բադմինթոնն ամենահասանելի և զանգվածային սպորտաձևն է: Եվ ես սկսեցի հետևողականորեն զբաղվել այս հարցով: Պարզվեց՝ բադմինթոնի և լավ տեսողության մեջ կապն ակնհայտ է և ապացուցված է բժիշկների կողմից: Եթե մեծահասակ մարդը սկսում է զբաղվել բադմինթոնով, երբ արդեն կրում է ակնոց, ապա որոշ ժամանակ անց նրա տեսողությունը շեշտակի լավանում է, իսկ փոքրահասակներինը դառնում է նորմալ:
-Մեզ մոտ գրանցվել է երիտասարդ ուսանողուհի Նատալյա Լիխաչևայի դեպքը, երբ իր, մարզիչի և բժշկի համատեղ ջանքերի արդյունքում տեսողությունը - 7-ից դարձավ 1:
Արդյունքի մեծ մասը պայմանավորված է նրանով, որ փոքր վոլանը թռնում է շատ մեծ արագությամբ՝ վերջին ռեկորդը եղել է 493 կմ/ժ: Երբ խաղացողը հետևում է վոլանի ընթացքին, աչքի մկանները մարզվում են: ՌԲՖ-ի և երկրի լավագույն ակնաբույժների 7-ամյա գործունեության արդյունքում անգամ գիրք է գրվել՝ նվիրված բադմինթոնի դրական ազդեցությանը տեսողության վրա:
-Իսկ այն, որ վատ տեսողությունը մարդկության գլխավոր խնդիրներից մեկն է դարձել այսօր, վաղուց գաղտնիք չէ և այդ մասին փաստում են թվերը. Թայվանում դպրոցն ավարտելիս աշակերտների 98 տոկոսն արդեն ակնոց է կրում: Սինգապուրում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում և Չինաստանում այդ թիվը կազմում է 80 տոկոս: Ռուսաստանում՝ 55-57 տոկոս: Մեկնաբանություններն, ինչպես ասում են, ավելորդ են: Տեխնոլոգիապես ամենազարգացած երկրներում բնակչությունն ունի ամենավատ տեսողությունը: Հետևաբար, բադմինթոնը կարող է իսկապես դառնալ փրկություն վատ տեսողության դեմ գլոբալ պայքարի շրջանակներում: |
Սկիզբ
Նորություններ
Պատմություն
Խաղի կանոններ
Ֆեդերացիայի նախագահ
Կենտրոններ
Ֆոտոալբոմ
Տեսադարան (YouTube)
Վետերաններ
Մրցանակակիրներ
Խաղերի օրացույց
Օգտակար հղումներ
Հետադարձ կապ
Արխիվ
... |